Եվրամիության հեղինակության նվազման պատճառները
https://parstoday.ir/hy/news/world-i221242-Եվրամիության_հեղինակության_նվազման_պատճառները
Ըստ ԵՄ հանձնաժողովի պատվերով անցկացված հարցման արդյունքների՝ եվրոպացիների մեծ մասը հոռետեսորեն է տրամադրված միության ապագայի նկատմամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 04, 2024 06:53 Asia/Tehran
  • Եվրամիության հեղինակության նվազման պատճառները

Ըստ ԵՄ հանձնաժողովի պատվերով անցկացված հարցման արդյունքների՝ եվրոպացիների մեծ մասը հոռետեսորեն է տրամադրված միության ապագայի նկատմամբ։

Հարցման արյդունքներով՝ մայիս-նոյեմբեր ամիսներին Գերմանիայում ԵՄ-ի նկատմամբ վստահությունը նվազել է 11 տոկոսով, և առաջին անգամ քաղաքացիների մեծամասնությունը (48 տոկոս) հոռետեսորեն է տրամադրված միության ապագայի նկատմամբ:

Pars Today-ի հաղորդմամբ՝ Էստոնացիների շրջանում ԵՄ-ի նկատմամբ վստահությունն ավելի շատ է նվազել, կազմելով 13 տոկոս։  

 

Էժան աշխատուժ ներգրավելու և անօրինական ներգաղթի խնդիրները 

Գերմանական թերթը գրել է. «Կարծիք կա, որ Գերմանիայի քաղաքացիների շրջանում Եվրամիության հեղինակության անկումը պայմանավորված է նրանով, որ  միությունը և  անդամ երկրները չեն որդեգրում միասնական միգրացիոն քաղաքականություն։ 2023 թ. մոտ 380 հազար մարդ անօրինական մուտք է գործել ԵՄ, ինչը 2016 թվականից ի վեր ամենաբարձր թիվն է»։
Մի կողմից անօրինական ներգաղթի դեմ պայքարին ուղղված, մյուս կողմից էժան աշխատուժ ներգրավելու ճանապարհներ գտնելու Եվրամիության ջանքերը տարիներ շարունակ արդյունք չեն ունեցել, քանի որ անդամ երկրների մոտեցումներն այդ խնդկրների նկատմամբ տարբեր են եղել։ 

 

Պոպուլիստական հոսանքների աճը

«Մեհր» գործակալությունը վերջերս հաղորդեց, որ փախստականների ճգնաժամը միակ խնդիրը չէ, որ Եվրամիությանը բարդ փորձության առաջ է կանգնեցրել։ Եվրոպայի ողջ տարածքում մեծ թափով ընդլայնվում են պոպուլիստական կուսակցությունները և կա միությունից Մեծ Բրիտանիայի նման մյուս անդամների դուրս գալու մեծ հավանականություն։ 
Daily Mail-ը գրել է, որ երբ 2016 թվականի հունիսի 23-ին բրիտանացիները քվեարկեցին Եվրամիությունից դուրս գալու օգտին, մեկնաբանները հոռետեսորեն զգուշացրեցին, որ դա  կարող է դոմինոյի էֆեկտ ունենալ  և ստիպել մյուս երկրներին հետևել Լոնդոնի օրինակին:

 
Ուկրաինական ճգնաժամը

Վերլուծաբանների կարծիքով, ԵՄ նկատմամբ վստահության նվազման մյուս պատճառն ուկրաինական ճգնաժամն է։ Այն սկսվեց ԵՄ համար բարդ իրավիճակում։
 Հենց այն ժամանակ, երբ միությունը կամաց-կամաց դուրս էր գալիս կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ճգնաժամից, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը նոր ճգնժամ առաջացրեց։ 
Պատերազմը բացահայտեց եվրոպական երկրների միջև առկա տարաձայնությունները և բացասաբար ազդեց ընդհանուր պաշտպանական քաղաքականության,  էներգակիրների մատակարարման և Ռուսաստանի նկատմամբ Եվրոպայի ինտեգրված դիրքորոշման վերաբերյալ անդամների ռազմավարական տեսլականի վրա։ 

 

Երկակի ստանդարտներ Արևմտյան Ասիայի համար

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ Ուկրաինայի և Արևմտյան Ասիայի իրադարձությունների կապակցությամբ Եվրամիության կիրառած երկակի ստանդարտների պատճառով, աշխարհի մեծ մասը կորցրել է միության նկատմամբ վստահությունը։ 

Զախարովան ասել է․ «ԵՄ արտաքին քաղաքականության երկակի ստանդարտները մշտապես  քննադատության են ենթարկվել։ Միության արտաքին քաղաքականությունը պատճառ է դարձել դրա քաղաքական ինքնության ամբողջական ոչնչացման և աշխարհի մեծամասնություն կազմող երկրների մի մասի շրջանում վստահության կորստի համար»։ 
Նա հավելել է․ «Երբ Եվրամիությունը քննարկում է Պաղեստինի և Իսրայելի միջև պատերազմը, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելը չի շտապում հստակ եզրակացություններ անել և որևէ կողմի չի մեղադրում»։ 

 

Համակարգման բացակայություն 

Ավստրիական «Ստանդարտ» թերթը գրում է, որ ազգայնականությունը և համաշխարհային հարցերի շուրջ եվրոպական երկրների միջև համակարգման  բացակայությունը միության նկատմամբ վստահության նվազման պատճառներից է։

 

Թույլ տնտեսություն 

Փորձագետները նշում են, որ ԵՄ հեղինակության նվազման պատճառներից մեկը եվրոգոտու տնտեսության ցածր աճն է:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովը հայտարարել էր, որ եվրոգոտու տնտեսական աճը  2024 թ. սպասվածից ավելի քիչ կլինի։ Իսկ պատճառը գնաճն է և Եվրոպական կենտրոնական բանկի բարձր տոկոսադրույքները։
ԵՄ գործադիր մարմինը կանխատեսել է, որ եվրոն օգտագործող 20 երկրներում համախառն ներքին արդյունքը կաճի ընդամենը 0,8%-ով՝ անցյալ նոյեմբերին կանխատեսված 1,2%-ի փոխարեն։

Եվրոպական միության տնտեսական հանձնաժողովի ղեկավար Պաոլո Ջենտիլոնին հայտարարել է, որ 2023թ․ ԵՄ տնտեսությունը շատ դանդաղ աճ է ունեցել, իսկ 2024 թվականի առաջին եռամսյակի հեռանկարները մնում են մռայլ։