Բայդենը Նաթանյահուին խնդրել է «հիմարություններ դուրս չտալ»
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ հեռախոսազրույցի ժամանակ պահանջել է, որ վերջինս դադարեցնի ստել պատանդների վերաբերյալ բանակցությունների մասին։ Այս մասին հայտնում է իսրայելական 12 հեռուստաալիքը։
Զրույցի ընթացքում, որտեղ Բայդենը, իբր, զայրացած է եղել և հորդորել Նաթանյահուին հենց հիմա համաձայնության գալ, նախագահը Իսրայելի վարչապետից պահանջել է հավատարիմ լինել ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի և հրադադարի վերաբերյալ իր խոստմանը:
Նաթանյահուն այտարարել է, որ Իսրայելը առաջընթաց է գրանցում բանակցություններում, սակայն Բայդենը, ըստ 12-րդ ալիքի, ոչ դիվանագիտական պատասխան է տվել. «Դադարեցրեք հիմարություններ դուրս տալ»։
Սպիտակ տունը հայտնել է, որ հեռախոսազրույցի ընթացքում քաղաքական գործիչները քննարկել են Իսրայելին աջակցելու նպատակով Վաշինգտոնի «պաշտպանական ռազմական տեղակայման» հնարավորությունը։
Axios-ը գրել է, որ Բայդենը «կոշտ» առանձնազրույց է ունեցել Նաթանյահուի հետ, որում ամերիկացի առաջնորդը Իսրայելի վարչապետին կոչ է արել դադարեցնել լարվածության սրումը տարածաշրջանում և անցնել հրադադարի համաձայնագրի և պատանդների ազատ արձակման քննարկմանը: