Մեծ Բրիտանիայում չեն դադարում անկարգությունները. վարչապետն արտակարգ կառավարական հանձնաժողովի նիստ կանցկացնի
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն արտակարգ կառավարական հանձնաժողովի (COBRA) նիստ է նշանակել, ինչը տեղի է ունենում միայն հրատապ և արտակարգ դեպքերում։ Այս որոշման պատճառը երկրում ներգաղթյալների դեմ լայնածավալ ծայրահեղ աջակողմյան ցույցերն են, որոնք շարունակվում են արդեն վեցերորդ օրը, հայտնում է Sky News-ը։
«COBRA-ի հանդիպումը տեղի կունենա այսօր Դաունինգ սթրիթում՝ երկրում բռնության սրման վեցերորդ օրը այն բանից հետո, երբ անկարգությունների մասնակիցները փորձել են գրոհել հյուրանոցներ, որտեղ բնակվում են ապաստան հայցողներ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հանդիպմանը կմասնակցեն նախարարներ, պաշտոնյաներ, ոստիկաններ, հետախույզներ։ COBRA-ի նպատակն է քննարկել արտակարգ իրավիճակների արձագանքման պլանը:
Ինչպես գրում է BBC-ն, Մեծ Բրիտանիայի վարչապետը բրիտանական շատ քաղաքներում կատարվողը որակել է «ոչ թե բողոքի ցույց, այլ կազմակերպված բռնություն»։ Նա զգուշացրել է կանգգազանցներին, որ նրանք «կզղջան» իրենց արարքների համար և կպատժվեն օրենքի ողջ խստությամբ: