Բանգլադեշում ցուցարարները հրկիզել են վարչապետի հոր հուշահամալիրի թանգարանը
https://parstoday.ir/hy/news/world-i221312-Բանգլադեշում_ցուցարարները_հրկիզել_են_վարչապետի_հոր_հուշահամալիրի_թանգարանը
Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում ցուցարարները հրկիզել են երկրի առաջին նախագահ և պաշտոնաթող վարչապետ Շեյխ Հասինայի հոր՝ Մուջիբուր Ռահմանի հուշահամալիրը, հայտնում է Dhaka Tribune-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 05, 2024 14:50 Asia/Tehran

Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում ցուցարարները հրկիզել են երկրի առաջին նախագահ և պաշտոնաթող վարչապետ Շեյխ Հասինայի հոր՝ Մուջիբուր Ռահմանի հուշահամալիրը, հայտնում է Dhaka Tribune-ը։

«Երկուշաբթի օրը ցուցարարները հրկիզել են Դաքայի մի շարք կարևոր վայրեր, այդ թվում՝ Բանգաբանդհու հիշատակի թանգարանը (Մուջիբուր Ռահմանի մականունը)», - գրում է թերթը:

Ինչպես նշվում է, անկարգությունները հրկիզել են նաև Շեյխ Հասինայի «Ավամի լիգա» կուսակցության գրասենյակներից մեկը, ինչպես նաև նրա նախագահի գրասենյակը։