ՌԴ-ն արտաքսում Է Մոսկվայում Մոլդովայի դեսպանատան աշխատակցին
https://parstoday.ir/hy/news/world-i221356-ՌԴ_ն_արտաքսում_Է_Մոսկվայում_Մոլդովայի_դեսպանատան_աշխատակցին
ՌԴ-ն արտաքսում է Մոսկվայում Մոլդովայի դեսպանատան աշխատակցին՝ որպես պատասխան քայլ։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 06, 2024 14:55 Asia/Tehran
  • ՌԴ-ն արտաքսում Է Մոսկվայում Մոլդովայի դեսպանատան աշխատակցին

ՌԴ-ն արտաքսում է Մոսկվայում Մոլդովայի դեսպանատան աշխատակցին՝ որպես պատասխան քայլ։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

«Օգոստոսի 6-ին Ռուսաստանի ԱԳՆ է կանչվել ՌԴ-ում Մոլդովայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Կետրարուն, ում վճռական բողոք է ներկայացվել պաշտոնական Քիշնևի՝ Ռուսաստանի նկատմամբ շարունակվող ոչ բարեկամական քայլերի կապակցությամբ»,-նշել են դիվանագիտական գերատեսչությունում։

Կետրարուին հանձնվել է նախարարության նոտան առ այն, որ Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին persona non grata հայտարարելու մասին այդ երկրի իշխանությունների՝ օգոստոսի 1-ի չհիմնավորված որոշմանն ի պատասխան՝ ռուսական կողմն իր հերթին persona non grata է հայտարարում Ռուսաստանում Մոլդովայի դեսպանատան աշխատակցին: