Դու մարզիկ չես, Ատելության բուռն դրսևորում Օլիմպիական խաղերին Իսրայելի մասնակցության դեմ
2024թ Օլիմպիական խաղերի բացման արարողության ընթացքում ներկայացված շոու-ծրագրերը մեծ քննադատության արժանացան տարբեր երկրների հասարակությունների կողմից։ Սակայն դա Օլիմպիական խաղերի միակ թերությունը չէր։
Այս տարվա խաղերի ամենամեծ խայտառակությունն իսրայելցի մարզիկների ներկայությունն է, ինչի դեմ բողոքները շարունակվում են։
Ֆրանսիան արգելում է անցկացնել բողոքի ցույցեր Օլիմպիական խաղերին Սիոնիստկան ռեժիմի մարզիկների մասնակցության դեմ։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Փարիզը հայտարարել է, որ Ֆրանսիայի անվտանգության ուժերը շուրջօրյա ռեժիմով ապահովելու են Սիոնիստական ռեժիմի մարզիկների անվտանգությունը։
Սակայն իսրայելցի մարզիկների համար խաղերին մասնակցությունն այդքան էլ հեշտ չի տրվում։ Բոլոր մրցությունների ժամանակ, որտեղ ներկա է ռեժիմի մասնակիցը, հանդիսատեսը բարձրացնում է Պաղեստինի դրոշն ու սուլոցներով դիմավորում իսրայելցի մարզիկին։
Մյուս կողմից, տարբեր երկրների մարզիկները հրաժարվում են մրցել իսրայելցիների հետ։ Ալժիրցի ձյուդոիստ Մասուդ Ռիզվան Իդրիսը հրաժարվել է Իսրայելի ներկայացուցչի հետ մրցապայքարից՝ ի նշան բողոքի Գազայի ժողովրդի նկատմամբ սիոնիստների հանցագործությունների դեմ։
սկ իրանցի թիավարող Զեյնաբ Նոռուզին, ի աջակցություն Պաղեստինի ճնշված ժողովրդի՝ հանդես է եկել Իրանի և Պաղեստինի համերաշխության դրոշով։ Տաջիկ ձյուդոիստ Նուրալի Իմամալին հրաժարվել է սեղմել Իսրայելի ռեժիմի ներկայացուցչի ձեռքը։ Տատամիից հեռանալուց առաջ, նա ցուցամատը վեր է բարձրացրել, դրանով ցույց տալով, որ Աստված մեծ է։
Սակայն պատմությունն այսքանով չի ավարտվում։ Չնայած Փարիզի անվտանգության ուժերի գործողություններին, մարզադաշտերից դուրս հասարակական բողոքի ալիքը շարունակում է ծավալվել։ Խնդրին անդրադառնում են նույնիսկ ֆրանսիացի օրենսդիրները։
Ինչպես ասել է օրենսդիր Թոմաս Պորտեսը՝ Փարիզում կայացած հանրահավաքի ժամանակ․ «Օլիմպիական խաղերում իսրայելցի մարզիկներին չպետք է գովաբանել։ Միջազգային օլիմպիական կոմիտեի վրա պետք է ճնշում գործադրել՝ արգելելու Իսրայելի դրոշն ու օրհներգը, ինչպես դա արվեց Ռուսաստանի դեպքում»։
Մյուս կողմից, նույնիսկ Իսրայելի հետ կապ ունեցող ԶԼՄ-ներն են ընդունում, որ համաշխարհային հանրությունը դեմ է Օլիմպիական խաղերին սիոնիստ մարզիկների ներկայությանը։ Որպես օրինակ՝ Iran International լրատվական ցանցի թղթակից Բաբաք Իսահին իր տեսանյութում խոստովանում է, որ Օլիմպիական խաղերին ներկա Իսրայելի ներկայացուցիչներին ատում են այն երկրներն ու մարդիկ, ովքեր աջակցում են Պաղեստինին։ Նա նշել է, որ ատելության պատճառն Իրանի կողմից իրականացվող իրազեկման արշավներն են։
Փարիզ 2024-ի օլիմպիական խաղերին իսրայելական ռեժիմի մարզիկների մասնակցությունը թույլ տալով, կազմակերպիչները հրաժարվեցին խաղերի հիմնական նպատակից, որն է՝ Օլիմպիադայի սկզբունքների տարածումն ու քարոզն ամբողջ աշխարհում։
Ֆրանսիայում ընթացող խաղերին մասնակցելու իրավունք է ստացել մի ռեժիմ, որն «Ալ Աղսայի փոթորիկ» գործողության մեկնարկից հետո սպանել է մեծ թվով պաղեստինցի մարզիկների։
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո Իսրայելի կատարած հանցագործությունների արդյունքում նահատակվել են 350 պաղեստինցի մարզիկներ, մրցավարներ և մարզական պաշտոնյաներ և 250 ֆուտբոլիստներ։