Բաքուն, Աստանան և Տաշքենդը էներգահամակարգերի վերաբերյալ արձանագրություն են ստորագրել
https://parstoday.ir/hy/news/world-i221372-Բաքուն_Աստանան_և_Տաշքենդը_էներգահամակարգերի_վերաբերյալ_արձանագրություն_են_ստորագրել
Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը Աստանայում ստորագրել են էներգետիկ համակարգերի միավորման նախագծի վերաբերյալ եռակողմ հանդիպման արդյունքներով արձանագրություն: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ադրբեջանի Էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 07, 2024 07:52 Asia/Tehran
  • Բաքուն, Աստանան և Տաշքենդը էներգահամակարգերի վերաբերյալ արձանագրություն են ստորագրել

Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը Աստանայում ստորագրել են էներգետիկ համակարգերի միավորման նախագծի վերաբերյալ եռակողմ հանդիպման արդյունքներով արձանագրություն: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ադրբեջանի Էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունից:

«Կենտրոնական Ասիայի երկրների էներգետիկայի նախարարների առաջին նիստին մասնակցել է Բաքվի պատվիրակությունը՝ Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար Օրհան Զեյնալովի գլխավորությամբ: Վերջինս ելույթների ընթացքում ներկայացրել է, որ COP 29 համաժողովի շրջանակներում նախատեսվում են «կանաչ էներգիային» անցնելու բարձր մակարդակի նախաձեռնություններ, ներառյալ Կենտրոնական Ասիայի և Ադրբեջանի էներգետիկ ներդրումների ֆորումի անցկացումը»,-հայտնել են նախարարությունում:

Ադրբեջանական գերատեսչության տվյալներով՝ եռակողմ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջան-Կենտրոնական Ասիա-Եվրոպա «կանաչ էներգետիկ» միջանցքի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքներն ու նախանշվող քայլերը:

Կողմերը համաձայնեցրել են «կանաչ էներգիայի» ոլորտում ռազմավարական գործընկերության համաձայնագրի նախագիծը, հաստատել նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման տեխնիկական առաջադրանքը:

Իտալական CESI ընկերությունը ընտրվել է տեխնիկատնտեսական հիմնավորման (ՏՏՀ) մշակող։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև ստեղծելու ազգային էներգետիկ ընկերությունների մասնակցությամբ համատեղ ձեռնարկություն: