Բրիտանական բանտերի տարողունակության մեծացումը՝ անկարգությունների դեմ պայքարելու համար
Բրիտանական կառավարությունը մոբիլիզացրել է 6000 հատուկ ջոկատայիններ՝ Անգլիայում համատարած անկարգություններն ու բողոքի ցույցերը ճնշելու համար, և կալանավորների ավելացման պատճառով մեծացնում է բանտերի տարողունակությունը։
Անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ Անգլիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Սաութպորտում դանակով հարձակման հետևանքով սպանվեց երեք երեխա և վիրավորվեց 10 մարդ:
Այս հարձակումը ցնցեց ողջ երկիրը։ Համացանցում արագ ապատեղեկատվություն տարածվեց այն մասին, որ հարձակվողը եղել է մի փախստական, որն ըստ արևմուտքցիների նկարագրության, արմատական իսլամիստ է:
Որոշ փորձագետներ Լոնդոնի կառավարության իսլամաֆոբ քաղաքականությունը ներգործող են համարել իսլամաֆոբիայի մթնոլորտի ստեղծման և քաղաքացիների նկատմամբ դրա հետևանքների հարցում։