Ինչո՞ւ է անհրաժեշտ արմատախիլ անել սիոնիզմի գաղութային ծրագիրը
https://parstoday.ir/hy/news/world-i221392-Ինչո_ւ_է_անհրաժեշտ_արմատախիլ_անել_սիոնիզմի_գաղութային_ծրագիրը
Պատմությունը վկայում է, որ առանց գաղութացված երկրի կամ արտաքին ճնշման, գաղութարարները հազվադեպ են հրաժարվում գաղութատիրությունից։ Հետևաբար գաղութացված երկրների բնակիչների նկատմամբ օրեցօր աճող ու շարունակական բռնությունները կանխելու միակ ճիշտ ճանապարհը ներքին ու արտաքին կոշտ ճնշումներն են։
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Օգոստոս 07, 2024 13:30 Asia/Tehran
  • Ինչո՞ւ է անհրաժեշտ արմատախիլ անել սիոնիզմի գաղութային ծրագիրը

Պատմությունը վկայում է, որ առանց գաղութացված երկրի կամ արտաքին ճնշման, գաղութարարները հազվադեպ են հրաժարվում գաղութատիրությունից։ Հետևաբար գաղութացված երկրների բնակիչների նկատմամբ օրեցօր աճող ու շարունակական բռնությունները կանխելու միակ ճիշտ ճանապարհը ներքին ու արտաքին կոշտ ճնշումներն են։

Ապագաղութացման պատմությունը միշտ կապված է եղել բռնության հետ։ Եվ նույնիսկ հազվագյուտ դեպքերում, երբ փոքր կղզիները տարհանվել են գաղութատերերի կողմից, ապագաղութացումը չի իրականացվել ոչ բռնի և համաձայնության ձևով:

ՀԱՄԱՍ-ին ու Իսրայելի ռեժիմին ճանաչելու և նրանց նկատմամբ աշխարհում գոյություն ունեցող տարբեր դիրքորոշումները քննարկելու համար պետք է հասկանալ սիոնիզմի գաղութատիրական բնույթը և պաղեստինյան Դիմադրությունը ճանաչել որպես հակագաղութատիրական պայքար։ 
Pars Today-ի այս հոդվածում կխոսենք վերոնշյալ հարցերի մասին։ 

Սիոնիզմի ծագումից հետո ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների կառավարությունների կողմից  ցեղասպանությունների անտեսումը վկայում է, որ Պաղեստինում բռնության արմատը  գալիս է 19-րդ դարի վերջից, երբ սիոնիզմը վերափոխվեց գաղութատիրական նախագծի, որի նպատակն էր վերացնել բնիկներին։ 

Երբ գաղութատերերին չի հաջողվում բռնության կիրառմամբ բնիկներին վտարել իրենց հողերից, նրանք սկսում են ավելի շատ բռնություն գործադերել և այս քաղաքականությունը շարունակվում է մինչև լրիվ ձախողում կամ ավարտ։ 

 

Ճանաչողական բռնություն

Ժամանակակից Պաղեստինում բռնության պատմությունը  վերաբերվում է 1882-2000 թթ.։  1882 թվականին սիոնիստ ներգաղթյալների առաջին խմբի ժամանումը Պաղեստին բռնության առաջին գործողությունը չէր: Այդ ժամանակ բռնությունը ներգաղթյալների գրություններում ու նրանց մտքերում էր և Պաղեստինի ոչնչացման և «Երկիր առանց մարդկանց» գաղափարը նարնց մտքերում էր դեռ ներգաղթելուց առաջ։ 
1918 թվականին Պաղեստինի բրիտանական օկուպացիան սիոնիստներին հնարավորություն տվեց իրականացնել այդ գաղափարը: Մի քանի տարի անց՝ 1920-ականների կեսերին, բրիտանական կառավարության օգնությամբ Պաղեստինի 11 գյուղեր ենթարկվեցին էթնիկ զտումների։ 

 

Աշխատանք միայն  հրեաների համար

Սա բռնության առաջին դեպքն էր և նպատակ ուներ ունեզրկել պաղեստինցիներին։ «Հրեական աշխատանք» ռազմավարությունն ուղղված էր պաղեստինցիներին աշխատաշուկայից դուրս մղելուն: Էթնիկ զտումների հետ միասին, այս ռազմավարությունը ստիպեց պաղեստինցիներին  գաղթել այլ վայրեր, որտեղ նրանք չէին կարող գտնել աշխատանք և ապրելու համապարատխան պայմաններ։ 

 

Չարաբաստիկ տաճարն ու Ինթիֆադայի մեկնարկը 

1929թ.-ին, երբ բռնությունն ուղեկցվեց Երուսաղեմի տաճարի տեղում երրորդ տաճար կառուցելու մասին խոսակցությունների հետ, պաղեստինցիներն առաջին անգամ պատասխանեցին բռնությամբ: Սակայն դա ոչ թե համակարգված, այլ ինքնաբուխ և հուսահատ պատասխան էր՝ Պաղեստինում սիոնիստական գաղութատիրությանը։ 7 տարի անց, երբ Բրիտանիան ավելի շատ ներգաղթյալների թույլ տվեց մուտք գործել Պաղեստին և աջակցեց Սիոնիստական ռեժիմի կառավարության ձևավորմանը՝ իր բանակով, պաղեստինցիները սկսեցին ավելի կազմակերպված պայքարել։ Դա առաջին ինթիֆադան էր, որը տևեց երեք տարի (1936-1939) և հայտնի է որպես արաբական ապստամբություն։ Այս ժամանակահատվածում պաղեստինյան վերնախավը վերջնականապես ճանաչեց սիոնիզմը որպես գոյաբանական սպառնալիք Պաղեստինի և նրա ժողովրդի համար:

 
Հարձակում՝ ինքնապաշտպանության անվան տակ

Սիոնիստ պարտիզանների խումբը, որը համագործակցում էր բրիտանական բանակի հետ՝ պաղեստինցիների ապստամբությունը ճնշելու համար, կոչվում էր Հեգանա, որը նշանակում է «պաշտպանություն»։ Իսրայելցիները շարունակեցին այդ կերպ արդարացնել իրենց բոլոր հարձակումները և ցանկացած հարձակում անվանել ինքնապաշտպանություն։ Եվ այդ երևույթն արտացոլվեց անգամ Իսրայելի բանակի անվան մեջ։ 
Բրիտանական ազդեցության շրջանից մինչ օրս այս ռազմական ուժն օգտագործվել է հող ու շուկաներ գրավելու համար։ Իսրայելի բանակը պաշտպանական ուժ էր պաղեստինյան հակագաղութային շարժման հարձակումների դեմ և  ռեժիմը ոչնչով չէր տարբերվում 19-րդ և 20-րդ դարերի մյուս գաղութատերերից:

 

Ահաբեկչի ու զոհի դերերը փոխվեցին

Ժամանակակցի պատմության մեջ, ամենուր, որտեղ գաղութատիրությունն ավարտվել է, գաղութարարների գործողությունները որակվել են որպես ագրեսիա, ոչ թե ինքնապաշտպանություն: Սակայն սիոնզիմը հարձակումը որպես ինքնապաշտպանութուն է ներկայացրել, իսկ պաղեստինցիների զինված պայքարը՝ որպես ահաբեկչություն:

Առնվազն մինչև 1948 թվականը Բրիտանական կառավարությունը  երկու կողմերի գործողություններն էլ  համարում էր ահաբեկչություն, բայց թույլ տվեց, որ 1948թ իսրայելցիներն  ամենասարսափելի բռնությունը գորածդրեին պաղեստինցիների դեմ։ Այդ ժամանակ տեղի ունեցավ պաղեստինյան էթնիկական զտումների առաջին փուլը: 

1947 թվականի դեկտեմբերից մինչև 1948 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում, երբ Բրիտանիան դեռ վերահսկում էր Պաղեստինը, սիոնիստներն ավերեցին Պաղեստինի հիմնական քաղաքներն ու  շրջակա գյուղերը: Դա ավելին էր, քան ահաբեկչություն։ Դա մարդկության դեմ ուղղված հանցագործություն էր։ 1948թ. մայիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում էթնիկ զտումների երկրորդ փուլն ավարտվելուց հետո Պաղեստինի բնակչության կեսը բռնի տեղահանվեց,  գյուղերի կեսն ու քաղաքների մեծ մասն ավերվեցին ամենադաժան մեթոդներով։  

Պատմությունը վկայում է, որ առանց  գաղութացված երկրի կամ արտաքին ճնշման, գաղութատերերը հազվադեպ են հրաժարվում գաղութատիրությունից։ Հետևաբար գաղութացված երկրների բնակիչների նկատմամբ օրեցօր աճող ու շարունակական բռնությունները կանխելու միակ ճիշտ ճանապարհը ներքին ու արտաքին կոշտ ճնշումներն են։ 

Սիոնիզմի նախագիծը նաև վերջին երկու դարերի ընթացքում պաղեստինյան հողը գրավելու հիմնական կեղծ գաղութային նախագիծն է եղել:


 

Ilan Pappe. 2024.To stop the century-long genocide in Palestine, uproot the source of all violence: Zionism. The new Arab.