Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար. Թեհրան-Մոսկվա համագործակցությունը ընդլայնվում է
Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը հայտնել է Թեհրանի և Մոսկվայի միջև համագործակցության մեծացման մասին։
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն երեքշաբթի օրը այդ երկրի «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարեց, որ Թեհրանի և Մոսկվայի միջև համագործակցությունը մեծ արագությամբ ընդլայնվում է բոլոր ոլորտներում։
Շոյգուն հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանի և Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադյանի հետ հանդիպմանը քննարկվել և մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության տարբեր հարցերի , այդ թվում Սիրիայում և Լիբանանում տիրող իրավիճակի շուրջ ։
Ռուսաստանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը անդրադառնալով Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի ողբերգական սպանությանը, հայտարարել է, որ այս հարցը բացարձակապես չի կարելի անտեսել։
Շոյգուն հավելել է, որ Իրանի իշխանությունների հետ քննարկել է նաև Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի հետ կապված հարցեր։
Տարածաշրջանում Իսրայելի ռեժիմի կողմից լարվածության սրմանը զուգահեռ, Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, գլխավորելով բարձրաստիճան պատվիրակությունը, Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադյանի հրավերով նախօրեին ժամանել է Թեհրան՝ երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության շարունակման նպատակով և մտքեր է փոխանակել Իրանի Իսլամական Հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ։