Մեկնաբանություն- Սիոնիստների ազդեցությունն ԱՄՆ-ի ընտրությունների վրա
https://parstoday.ir/hy/news/world-i221498-Մեկնաբանություն_Սիոնիստների_ազդեցությունն_ԱՄՆ_ի_ընտրությունների_վրա
X-ում արած գրառման մեջ սենատոր Բերնի Սանդերսը գրել է․ «Քորի Բուշին հաղթելու համար AIPAC-ը ստիպված է եղել ծախսել 8,5 միլիոն դոլար»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 11, 2024 07:04 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Սիոնիստների ազդեցությունն ԱՄՆ-ի ընտրությունների վրա

X-ում արած գրառման մեջ սենատոր Բերնի Սանդերսը գրել է․ «Քորի Բուշին հաղթելու համար AIPAC-ը ստիպված է եղել ծախսել 8,5 միլիոն դոլար»։

Միլիարդատերերի կողմից ընտրությունները գնելն այն երևույթը չէր, որ պետք է գրանցվել ԱՄՆ-ում։ Պետք է վերջ տալ Super PAC-ներին և շարժվել  դեպի ընտրությունների հանրային ֆինանսավորում։ 

ԱՄՆ նախագահական ընտրությունների մրցապայքարում լոբբիների դերը  լուրջ խնդիր է։
Ամերիկյան ընտրություններում, լինեն դրանք նահանգային, թե՝ դաշնային, կարևոր դերակատարություն ունեն երկու գործոններ՝ կապիտալն ու լոբբին։ Քանի որ ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ են ֆինանսական մեծ միջոցներ, բնականաբար այն թեկնածուն, ով ավելի մեծ ներդրում է անում դրանցում, ստանում է հաղթելու ավելի մեծ շանս։

Սակայն լոբբին շատ ավելի կարևոր դերակատարություն ունի քան կապիտալը։ Որքան բարձր է ընտրությունների մակարդակն, այնքան բարձր է վերոնշյալ գործոնների դերը։  

ԱՄՆ ամենազդեցիկ լոբբիներից մեկը սիոնիստական AIPAC-ն է։ Այդ պատճառով, թեկնածուներն իրենց նախընտրական գովազդներում  և այս լոբբիի կազմակերպած հանդիպումներին մասնակցելով, ամեն կերպ իրենց հավատարմությունն են հայտնում Իսրայելի կեղծ ռեժիմին։ 

AIPAC-ի անդամ սիոնիստ հրեաները մեծ ազդեցություն ունեն ԱՄՆ բոլոր կառույցներում և հաստատություններում: Բացի Սպիտակ տնից, նրանք փորձում են վերահսկել նաև Կոնգրեսը։

Ուստի Կոնգրեսի դեմակրատներն ու հանրապետականներն աջակցում են Իսրայելին։ Եվ կառավարող մարմնի տեսակետներից տարբերվող տեսակետներ ունեցողների ու Սիոնիստական ռեժիմի հակառակորդների համար Կոնգրես մտնելու հնարավորությունները սահմանափակ են։

Սակայն անցած տարվա հոկտեմբերի 7-ից հետո, հենց այդ սահմանափակ թվով կոնգրեսականներն ամեն կերպ ընդդիմացել են Սիոնիստական ռեժիմի ոճրագործություններին և պաղեստինցիների սպանությանը, պահանջելով դադարեցնել ռազմական ու ֆինանսական օգնության տրամադրումը ռեժիմին։

Քորի Բուշը նրանցից մեկն է։ Նա ասում է․ «Սևամորթների կյանքի համար պայքարը և Պաղեստինի ազատության համար պայքարը փոխկապակցված են: Մենք դեմ ենք, որ մեր գումարները ծախսվեն ռազմական ոստիկանության, օկուպացիայի, բռնաճնշումների, բռնությունների վրա։ Մենք դեմ ենք միաժամանակ և օկուպացիային և ռասայական տարանջատմանը»։

Կոնգրեսում Բենիամին Նեթանյահուի ելույթից առաջ Քորի Բուշը բողոքել է այդ ելույթի դեմ, հայտարարելով, որ պատերազմական հանցագործին հարթակ տալու փոխարեն, Կոնգրեսը պետք է արգելի զենքի վաճառքն այդ ռեժիմին։ Սակայն սիոնիստները չեն կարող հանդուրժել նման քննադատություն և ինչպես նշել է Բերնի Սանդերսը, AIPAC-ն արդեն իսկ 8,5 միլիոն դոլար է ծախսել՝ Քորի Բուշի հաղթանակը կանխելու համար։

Սիոնիստական մանկասպան ռեժիմը վերջին 10 ամիսների ընթացքում Գազայում կատարել է բոլոր հնարավոր հանցագործությունները։ Ու թեև ԱՄՆ-ում Իսրայելին քննադատող ցանկացած անձ որակվում է որպես հակասեմական, այդ երկրի պաշտոնյաները նույնպես փորձում են քննադատել Իսրայելին, որպեսզի չկոչվեն Նեթանյահուի հանցակիցները։

Դեմոկրատական կուսակցության փոխնախագահ, ԱՄՆ 2024թ նախագահական ընտրությունների թեկնածու և Սենատի նախագահ Քամալա Հարիսը բացակայում էր Կոնգրեսում Նեթանյահուի ելույթի ժամանակ, իսկ վերջինիս հետ հանդիպմանը  պահանջեց դադարեցնել Գազայի դեմ ագրեսիան։

Սակայն միևնույն ժամանակ, Հարիսը դեմ է Իսրայելին զենքի վաճառքի դադարեցմանը։ Պաղեստինամետ ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ, ովքեր պահանջում էին վերանայել Գազայի պատերազմում Իսրայելին աջակցելու հարցը, Հարրիսը հրաժարվեց քննարկել Իսրայելին զենքի էմբարգոյի հարցը: