Իսլամաֆոբիա անունով նախագիծը
X-ի օգտատերերը մտահոգություն են հայտնել Բրիտանիայում իսլամաֆոբիայի տարածման կապակցությամբ և դատապարտել այդ երևույթը կանխելու հարցում իշխանությունների ձախողումը։
Արդեն ավելի քան մեկ շաբաթ Բրիտանիայում ընթանում են բողոքի ցույցեր՝ հակամիգրացիոն կարգախոսներով։ Անկարգությունները սկսվեցին այն բանից հետո, երբ աջակողմյան ակտիվիստները սոցցանցերի միջոցով ապատեղեկատվություն տարածեցին երեք աղջիկների սպանած հարձակվողի ինքնության մասին:
Սաութպորտ քաղաքում, 17-ամյա դեռահասը, ալկոհոլիա զդեցության տակ, դանակով սպանել էր 3 երեխայի, լրջորեն վիրավորել երկու մեծահասակների և ևս ութ երեխաների։
Pars Today-ի հաղորդմամբ՝ անգլիական Guardian թերթը գրել է․ «Սոցցանցերում տարածվեցին կեղծ հրապարակումներ այն մասին, որ կասկածյալը եղել է մուսուլման ներգաղթյալ, և դա բավական է Սաութպորտ քաղաքի մզկիթը թիրախավորելու համար»։
Արևմուտքի մարտահրավերն Արևմուտքին
Արձագանքելով իսլամաֆոբիայի ալիքին, X-ի օգտատերերը Արևմուտքը բնութագրել են որպես մարտահրավերներով լի տարածք։
Օգտատերերից Դեյվիդ Մայերսը մի գրառման մեջ նշել է, որ Բրիտանիայում վերջերս տեղի ունեցած հարձակումը մուսուլմանների հետ կապ չունի։
Մեկ այլ օգտատեր նախազգուշացրել է Բրիտանիայում մուսուլմանների դեմ վիրավորական գործողությունների աճի մասին և գրել․
«Բրիտանիայի մուսուլմաններ, խնդրում եմ զգույշ եղեք: Առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում երկրում տեղի են ունենալու հակաիսլամական գործողություններ։ Դա սարսափելի է: Ես չեմ կարող հավատալ, որ մուսուլմանները պետք է թաքնվեն»:
Իսլամաֆոբիա անունով նախագիծը
Ժամանակակից պատմության հետազոտող և X-ի օգտատեր Մաջիդ Թաֆարշին, ով իսլամաֆոբիան համարում է նախագիծ, գրել է.
«Իսլամաֆոբիան նախագիծ է, որը հաստատ սնվում է ինչ-որ տեղից»։
X-ի մեկ այլ օգտատերը՝ Սորնան, նշել է․
«Աշխարհի մարդիկ կուշտ են ստախոս ղեկավարներից և նրանց հանցագործություններից, ուստի փնտրում են ճշմարտությունը, որը կարելի է գտնել միայն իսլամում, և բնական է, որ իսլամի հակառակորդները սկսել են իսլամաֆոբիայի նախագիծը։ Բայց Աստծո ձեռքը բոլոր ձեռքերից վեր է»:
Արևմուտքում դեպի իսլամ միտումն աճում է
Անգլիացի լրագրող Ռոբերտ Քարթերն անդրադառնալով իսլամ ընդունելուն, գրել է.
«Պատանեկության ժամանակ ինձ գրավում էին անգլիական ազգայնականությունը և իսլամաֆոբիան։ Ես զայրացած էի, մոլորված ու անգրագետ։ Ես հիմա մուսուլման եմ։ Փառք Աստծուն։ Ես սիրում եմ կյանքը և կյանքի բոլոր ոլորտները, արդյունքում ես ավելի ուժեղ եմ դարձել։ Իսլամը ոչ մի վտանգ չի ներկայացնում բրիտանացիների համար»։
Tell Mama ինստիտուտը, որը հետևում է Բրիտանիայում իսլամաֆոբիային, վերջերս կրկին զգուշացրել է ծայրահեղ աջ հակաիսլամիստների կողմից անկարգությունների կապակցությամբ։
Tell Mama-ի զեկույցում ասվում է, որ Բրիտանիայում հակաիսլամական ատելության խոսքը եռապատկվեց, երբ 10 մզկիթներ Սաութպորտում, Հարթլպուլում և Լիվերպուլում հարձակման ենթարկվեցին ծայրահեղ աջ ծայրահեղականների կողմից: Զեկույցում նաև ասվում է, որ Հատկապես հիջաբով կանայք վախենում են փողոցներում հարձակման ենթարկվելուց։