Սանդերսը քննադատել է փողի և լոբբիների մեծ դերը ԱՄՆ-ի ընտրություններում
Վերմոնտ նահանգից ամերիկացի քաղաքական գործիչ և սենատոր Բերնի Սանդերսը խստորեն քննադատել է փողի և լոբբիների ազդեցությունն ու դերը ԱՄՆ-ի ընտրություններում։
Սանդերսը, ով որպես անկախ սենատոր ամենաերկար ներկայությունն ունի ԱՄՆ Կոնգրեսում, ասել է. «Ժողովրդավարություն այսինքն «մեկ անձ, մեկ ձայն», այլ ոչ թե միլիարդատերերն ընտրությունները գնեն իրենց լոբբիներով»:
Վերմոնտ նահանգի սենատորն ընդգծել է. -Ամերիկացի միլիարդատերերի դասը չի բավարարվում միայն այս երկրի տնտեսական կյանքը վերահսկելով. Նրանք ագրեսիվ կերպով փորձում են վերահսկել այս երկրի քաղաքական կյանքը։
Քննադատելով ԱՄՆ-ում անարդարությունն ու խտրականությունը՝ Սանդերսը հավելեց. - Ամերիկյան խոշոր ընկերությունների գործադիր տնօրեններն այժմ 350 անգամ ավելի շատ են վաստակում, քան իրենց աշխատողները։