Պաղեստինի նախագահը կհանդիպի Պուտինի հետ՝ քննարկելու իրավիճակը Գազայում
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասն օգոստոսի 12-14-ը կայցելի Մոսկվա, իսկ օգոստոսի 13-ին կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ-ում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը։
«Նախագահը ժամանում է օգոստոսի 12-ի երեկոյան: Երեքշաբթի սպասվում է հանդիպում նախագահ Պուտինի հետ, իսկ մինչ այդ Մահմուդ Աբասը ծաղիկներ կդնի Անհայտ զինվորի շիրիմին: Իհարկե, հանդիպում կլինի արաբական երկրների դեսպանների հետ»,- ընդգծել է նա։
Դիվանագետի խոսքով՝ քննարկման հիմնական թեման լինելու է պաղեստինա-իսրայելական հակամարտությունը։
«Իրավիճակը Գազայում: Նրանք կխոսեն Ռուսաստանի դերի մասին, թե ինչ կարելի է անել։ Մեր վիճակը շատ ծանր է, իսկ Ռուսաստանը մեզ հարազատ երկիր է։ Մենք պետք է խորհրդակցենք»,- ասել է Նոֆալը: