Middle East Eye. Իսրայելցիներն ամերիկացիներից են սովորել, թե ինչպես բռնաբարել պաղեստինցի ռազմագերիներին
Անդրադառնալով ամերիկացի և բրիտանացի գաղութատերերի խոշտանգումների պատմությանը, ինչպես նաև Սիոնիստական ռեժիմի բանտերում պաղեստինցիների խոշտանգումների մասին իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցին, Middle East Eye-ը գրում է, որ պաղեստինցի բանտարկյալի բռնաբարության պատկերները տեսնելուց հետո զարմանքի և ցնցված լինելու մասին Արևմուտքի հայտարարությունները կեղծ շոու են։
Pars Today-ը, հղում անելով ԻՍՆԱ գործակալությանը, հայտնում է, որ Սիոնիստական ռեժիմի բանտերում պաղեստինցիների նկատմամբ սեռական խոշտանգումների սկանդալը, որի շրջանակներում ձերբակալվել և որոշ ժամանակ ազատ է արձակվել ու տնային կալանքի դատապարտվել 9 զինվոր, արևմտյան լրատվամիջոցներում ներկայացվում է այնպես, կարծես դա բացառիկ իրադարձություն է, ոչ թե սովորական պրակտիկա։
ԶԼՄ-ները փորձում են իրավիճակն այնպես ներկայացնել, կարծես Սիոնիստական ռեժիմի բանտերում սեռական խոշտանգումները հաճախակի և ամենօրյա երևույթ չեն:
ԱՄՆ Պետդեպարտամենտը, Սպիտակ տունը և Եվրամիությունը Սադի Թիման բանտում տեղի ունեցած խոշտանգման պատկերները որակել են որպես «սարսափելի» և կոչ արել խիստ միջոցներ ձեռնարկել հանցագործների դեմ:
Սակայն Իսրայելի ռեժիմը առնվազն 1967 թվականից սկսած սիստեմատիկ կերպով ֆիզիկական և սեռական խոշտանգումներ է կիրառել պաղեստինցիների նկատմամբ, և իրավապաշտպան կազմակերպությունները տարիներ առաջ բացահայտել են այս դառը ճշմարտությունը:
Խոշտանգումները սովորական երևույթ են
Մինչ Արևմուտքը զարմացած է իսրայելական բանտերում պահվող տղամարդ կալանավորների բռնաբարության մասին լուրերից, օկուպանտ ռեժիմի կաբինետի մի քանի նախարարներ հրապարակայնորեն աջակցել են այդ հանցագործությանը։
Middle East Eye-ը գրում է, որ միջադեպի վերաբերյալ Արևմուտքի զարմանքը կեղծ շոու է, քանի որ իսրայելական «Բեցալիմ» իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է, որ վարչակարգը անցած տարվա հոկտեմբերից վարում է կազմակերպված բռնությունների և խոշտանգումների քաղաքականություն։
Բացի այդ, ձերբակալված բանտապահներից մեկը ծածկված դեմքով հայտնվել է Սիոնիստական 14-րդ ալիքի եթերում և պաշտպանել այս անմարդկային արարքը։ Դրանից հետո նա սոցիալական ցանցի իր էջում հանել է դիմակն ու կրկին պաշտպանել այդ արարքը։
Ռասայական խոշտանգումներ
Middle East Eye-ը գրում է, որ այս բացահայտումն աննախադեպ չէ աշխարհում, և ռեժիմի գլխավոր աջակիցը նույնպես կալանավորներին խոշտանգելու երկար պատմություն ունի։
Գաղութարարների հետքերը
Pars Today-ը հայնում է, որ Middle East Eye-ի այն պնդումը, թե Արևմուտքի զարմանքն այս դեպքի վեաբերյալ կեղծ է, հաստատում է այն փաստը, որը Վիետնամի պատերազմի ժամանակ ամերիկացի զինվորների կողմից վիետնամցի կին պարտիզանների բռնաբարությունը սովորական երևույթ էր և նույնիսկ ներառված էր ամերիկյան բանակի ուսուցման հրահանգների մեջ։
Զեկույցում ասվում է. «Նույն արևելյան և սեքսիստական պարադիգմը, որը կառավարում է Իսրայելի վերաբերմունքը պաղեստինցի բանտարկյալների նկատմամբ, կառավարում էր նաև Վիետնամի պատերազմի վերաբերյալ ԱՄՆ-ի տեսակետը»: