ՄԱԿ-ի իրավապաշտպան զեկուցողները դատապարտել են Դիմադրության հրամանատարների սպանությունը
ՄԱԿ-ի մարդու իրավունքների մի խումբ զեկուցողներ տարածել են հայտարարություն, որում դատապարտել են ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը։ Հանիեն և նրա թիկնապահը զոհվեցին հուլիսի 31-ին Թեհրանում տեղի ունեցած ահաբեչական հարձակման հետևանքով։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ, որը ստորագրել են 12 զեկուցողներ, մտահոգություն է արտահայտվել Արևմտյան Աիայում բռնության աճի կապակցությամբ և դատապարտվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար և Պաղեստինի ինքնավարության նախկին վարչապետ Իսմայիլ Հանիեի սպանությունը։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հատուկ զեկուցողները նշել են, որ Լիբանանում Ֆուադ Շեքարի և Թեհրանում Իսմայիլ Հանիյեի սպանությունները կամայական ու արտադատական սպանություններ են, հավելելով, որ կառավարություններին արգելված է կատարել հանցագործություններ ուղղված մարդկանց կյանքի իրավունքի դեմ, այդ թվում՝ սեփական սահմաններից դուրս իրականացված ռազմական գործողությունների միջոցով, քանի որ դա համարվում է ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում:
Հայտարարության մեջ ասվում է, որ նման սպասնությունները խոչընդոտում են խաղաղության գործընթացներին, թուլացնում բազմակողմանիությունը և վնասում ներկայիս ճգնաժամերի համար միջազգային իրավունքի վրա հիմնված դիվանագիտական լուծումներ գտնելու գործում ՄԱԿ-ի դերին:
Ավելի վաղ, ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Ալի Բահրեյնին նամակներ էր ուղարկել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով պաշտոնյաներին, այդ թվում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքին, կամայական սպանությունների հարցով զեկուցող Մորիս Թիդբոլ Բինզոին, Պաղեստինի օկուպացված տարածքներում մարդու իրավունքների իրավիճակի հարցերով հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզին։
Նամակներում իրանցի դիվանագետը նշել էր, որ Իրանը դատապարտում է Սիոնիստական ռեժիիմի անմարդկային գործողությունները, հատկապես՝ ՀԱՄԱՍ-ի քաղաքական գարսենյակի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը և զեկուցողներին խնդրել էր դատապարտել և փաստաթղթավորել այդ հանցագործությունները: