Օգոստոս 23, 2024 11:26 Asia/Tehran
  •  Թուրքիայում տասնյակ քաղաքացիներ են ձերբակալվել ԻՊ*–ի հետ առնչություն ունենալու կասկածով

Թուրք ուժայիններն ավելի քան 6 տասնյակ մարդու են ձերբակալել «Իսլամական պետություն»* ահաբեկչական խմբավորման հետ առնչություն ունենալու կասկածով։

«Հինգ օր տևած գործողությունների շրջանակում 65 մարդ է ձերբակալվել», – X սոցցանցում գրել է Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Ալի Երլիկայան։

Ձերբակալություններ են տեղի ունեցել Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Ադանայում, Մերսինում։

*«Իսլամական պետությունը» (ԻՊ) Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն է։

 

Պիտակ