Հոսեյնական Արբայինի երթի մնայուն տեսարանները
https://parstoday.ir/hy/news/world-i222072-Հոսեյնական_Արբայինի_երթի_մնայուն_տեսարանները
Իրաքում Հոսեյնական Արբայինի երթի պատկերները և դեպի Քերբելա տանող փողոցները և շիաների երրորդ իմամ Իմամ Հուսեյնի սրբավայրը ցույց են տալիս ուխտավորների նվիրվածության և սիրո գագաթնակետը նահատակների առաջնորդին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 24, 2024 04:48 Asia/Tehran

Իրաքում Հոսեյնական Արբայինի երթի պատկերները և դեպի Քերբելա տանող փողոցները և շիաների երրորդ իմամ Իմամ Հուսեյնի սրբավայրը ցույց են տալիս ուխտավորների նվիրվածության և սիրո գագաթնակետը նահատակների առաջնորդին:

Հաջջի ուխտագնացության ժամանակ  մուսուլմանների հսկայական հավաքից բացի, ամեն տարի Իմամ Հոսեյնի նահատակության տարելիցին և քառասնօրյակին Մուհարրամ և Սաֆար սրբազան ամիսներին ավանդական և կրոնական արարողություններ են անցկացվում իմամ Հոսեյնի հիշատակին։  Մզկիթներում , փողոցներում և սրբավայրերում մեծ սիրով ու ոգևորությամբ անցկացվում են սգո արարողություններ։ Արբաինի քայլերթն այս  ոգևորության ու սիրո ամենաակնառու դրսեւորումն է։ Թեև Արբաինի քայլերթը տարիներ շարունակ դարձել է համաշխարհային իրադարձություն, սակայն, ցավոք, կոնկրետ քաղաքական պատճառներով այն խստորեն ցենզուրայի  է ենթարկվում համաշխարհային մասշտաբով, և չի խոսվում այս երթի համատարածության ու վեհության մասին։