Հաագայի դատարանի գլխավոր դատախազը պահանջել է ձերբակալել Նեթանյահուին և Գալանտին
(last modified Sat, 24 Aug 2024 06:07:50 GMT )
Օգոստոս 24, 2024 09:37 Asia/Tehran
  • Հաագայի դատարանի գլխավոր դատախազը պահանջել է ձերբակալել Նեթանյահուին և Գալանտին

Միջազգային քրեական դատարանի  գլխավոր դատախազը դատարանի դատավորներին կոչ է արել անհապաղ արձակել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և պատերազմի նախարար Յոավ Գալանտին ձերբակալելու վճիռ։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ նշելով, որ  դատարանն իրավասու է զբաղվել իսրայելցիների ռազմական հանցագործությունների գործով, Քարիմ Խանը Հաագայի դատարանի դատավորներին կոչ է արել հնարավորինս շուտ արձակել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության վճիռը։   
Նա ասել է․ «Այս պատերազմական հանցագործությունների գործով ցանկացած չարդարացված ձգձգում խախտում է զոհերի իրավունքները»:
Նշելով, որ մի շարք տրամաբանական պատճառներով Նեթանյահուն պատասխանատու է օկուպացված պաղեստինյան տարածքներում ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար, Քարիմ Խանն ասել է․ «Միջազգային քրեական դատարանի դատավորների համար Սիոնիստական ռեժիմի պաշտոնյաների ձերբակալության օրդեր տրամադրելու որոշման կապակցությամբ ժամկետ չի սահմանվել»։
Քարիմ Խանը պահանջում է ձերբակալել Սիոնիստական ռեժիմի բարձրաստիճան պաշտոնյաներին տարբեր մեղադրանքների հիմամբ, այդ թվում՝ պաղեստինցի խաղաղ բնակիչների դիտավորյալ թիրախավորումը:
Նախորդ ամիս, արձագանքելով Հաագայի դատարանում Իսրայելի հանցագործությունների հետաքննությանը, Նեթանյահուն հայտարարեց, որ դա վիրավորանք է պատմության համար։ 
Հաագայի դատարանը ձայների 13 կողմ և 2 դեմ հարաբերակցությամբ կայացրել է  վճիռ, որը պահանջում է անհապաղ դադարեցնել Սիոնիստական ռեժիմի ռազմական գործողությունները   Գազայի հարավում գտնվող Ռաֆահի անցակետում և վերաբացել այն՝  մարդասիրական օգնության մուտքը Գազայի հատված ապահովելու համար։