Հոսեյնական Արբայինի երթի մնայուն տեսարանները (2)
https://parstoday.ir/hy/news/world-i222096-Հոսեյնական_Արբայինի_երթի_մնայուն_տեսարանները_(2)
Իրաքում Հոսեյնական Արբայինի երթի պատկերները և դեպի Քերբելա տանող փողոցները և շիաների երրորդ իմամ Իմամ Հուսեյնի սրբավայրը ցույց են տալիս ուխտավորների նվիրվածության և սիրո գագաթնակետը նահատակների առաջնորդին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 24, 2024 13:45 Asia/Tehran

Իրաքում Հոսեյնական Արբայինի երթի պատկերները և դեպի Քերբելա տանող փողոցները և շիաների երրորդ իմամ Իմամ Հուսեյնի սրբավայրը ցույց են տալիս ուխտավորների նվիրվածության և սիրո գագաթնակետը նահատակների առաջնորդին:

Հաջջի ուխտագնացության ժամանակ  մուսուլմանների հսկայական հավաքից բացի, ամեն տարի Իմամ Հոսեյնի նահատակության տարելիցին և քառասնօրյակին Մուհարրամ և Սաֆար սրբազան ամիսներին ավանդական և կրոնական արարողություններ են անցկացվում իմամ Հոսեյնի հիշատակին։  Մզկիթներում , փողոցներում և սրբավայրերում մեծ սիրով ու ոգևորությամբ անցկացվում են սգո արարողություններ։ Արբաինի քայլերթն այս  ոգևորության ու սիրո ամենաակնառու դրսեւորումն է։ Թեև Արբաինի քայլերթը տարիներ շարունակ դարձել է համաշխարհային իրադարձություն, սակայն, ցավոք, կոնկրետ քաղաքական պատճառներով այն խստորեն ցենզուրայի  է ենթարկվում համաշխարհային մասշտաբով, և չի խոսվում այս երթի համատարածության ու վեհության մասին։

Աշխարհի տարբեր երկրներից Իրաք ժամանած ուխտավորները երթով շարժվել են դեպի շիաների երրորդ իմամ Հոսեյնի սրբավայր:

Ամեն տարի, միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհից, հատկապես Իրանից, քայլելով անցնում են մի քանի կիլոմետր երկարությամբ այս ճանապարհը։

Արբաինի երթն աշխարհի ամենամեծ երթն է, որի ռեկորդն է՝ ավելի քան 45 միլիոն ուխտավորների մուտքը Քարբալա: