Բեռլինում կայացած երթի մասնակիցները բողոքել են Համբուրգի իսլամական կենտրոնի փակման դեմ
Բեռլինում կայացած երթի հարյուրավոր մասինակիցները բողոքել են Համբուրգի իմամ Ալիի իսլամական կենտրոնի փակման դեմ։
Iran Press-ի հղորդմամբ՝ տարբեր ազգությունների մուսուլմանները օգոստոսի 24-ին մասնակցել են Գերմանիայի խորհրդարանի մոտ կայացած բողոքի ցույցին և դատապարտել Համբուրգում իմամ Ալիի իսլամական կենտրոնը փակելու կառավարության որոշման դեմ։ Ցուցարարներն այդ որոշումն անօրինական են համարել։
Հուլիսի 24-ին, գերմանական ոստիկանությունը գրոհել է Համբուրգի իսլամական կենտրոնը և մի շարք կից կենտրոններ, այդ թվում երկրի 8 շրջաններում գտնվող 53 շենք։ Դրանցի հետո կառավարությունը հայտարարել է, որ այս կենտրոնի և դրա հարակից կառույցների գործունեությունը Գերմանիայում արգելվում է։
Համբուրգի իսլամական կենտրոնը Գերմանիայի կարևոր և հին իսլամական կենտրոններից է, որը հիմնադրվել է 1953 թվականին Այաթոլլահ Բորուջերդիի աջակցությամբ և համարվում է Եվրոպայի կարևորագույն իսլամական կենտրոններից մեկը։