Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ը զորավարժություններ են անցկացրել. Yonhap
Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ը հատուկ նշանակության ուժերի զորավարժություններ են անցկացրել Սեուլից 32 կիլոմետր հեռու գտնվող ուսումնական կենտրոնում, տեղեկացրել է Yonhap գործակալությունը։
Մարզումներն անցկացվել են օգոստոսի 24-29-ին Քվանջու քաղաքի զորադաշտում, Ulchi Freedom Shield համատեղ զորավարժությունների շրջանակում, որոնք ավարտվել են հինգշաբթի։ Զորավարժություններին մասնակցել են հարավկորեական բանակի հատուկ գործողությունների հրամանատարության ներկայացուցիչները, ՌՕՈւ մարտական գործողությունների կառավարման խմբերը եւ ամերիկյան բանակային ավիացիայի 2-րդ բրիգադը։ Գործադրվել են UH-60 եւ CH-47 ուղղաթիռներ։ Մշակվել են տարածքի զավթման եւ պահման, օբյեկտի գրոհի եւ հակառակորդի ոչնչացման գործողություններ։ Գործակալությունը նշել է, որ զորավարժությունները նպատակ ունեին բարելավել հետախուզման եւ ընդհանուր մարտունակության պոտենցիալը։