ԱՄՆ-ը չի ճանաչում Թայվանի անկախությունը․ Սալիվան
https://parstoday.ir/hy/news/world-i222280-ԱՄՆ_ը_չի_ճանաչում_Թայվանի_անկախությունը_Սալիվան
ԱՄՆ-ը չի ճանաչում Թայվանի անկախությունը և հավատարիմ է «մեկ Չինաստան» սկզբունքին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 29, 2024 09:11 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը չի ճանաչում Թայվանի անկախությունը․ Սալիվան

ԱՄՆ-ը չի ճանաչում Թայվանի անկախությունը և հավատարիմ է «մեկ Չինաստան» սկզբունքին։

Այս մասին Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, հայտնում է Չինաստանի ԱԳՆ կայքը։

«Սալիվանն ասել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է «մեկ Չինաստան» քաղաքականությանը և չի աջակցում «Թայվանի անկախություն», «երկու Չինաստան» կամ «մեկ Չինաստան, մեկ Թայվան» սկզբունքներին»,- ասվում է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։