Բրիտանացի երեխաներն ամենատխուրն են ԵՎրոպայում
(last modified Fri, 30 Aug 2024 06:13:38 GMT )
Օգոստոս 30, 2024 09:43 Asia/Tehran
  • Բրիտանացի երեխաներն ամենատխուրն են ԵՎրոպայում

Բրիտանիայի երեխաների ասոցիացիան հայտարարել է, որ 15-ամյա բրիտանացի դեռահասների երջանկության մակարդակը, Եվրոպայի այլ երկրների իրենց հասակակիցների համեմատ, ավելի ցածր է։

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասոցիացիայի գործադիր տնօրեն Մարկ Ռասելը հայտարարել է, որ  բրիտանացի դեռահասների մոտ նկատվում է «երջանկության զգացողության անկում»։

Հաղորդվում է, որ ըստ եվրոպական 27 երկրներում դեռահասների շրջանում կյանքից բավարարվածության մակարդակի վերաբերյալ ուսումանսիրության արդյունքների՝ Մեծ Բրիտանիայում 15 տարեկան երեխաների 25%-ը փոքր-ինչ գոհ է իր կյանքից, իսկ  Նիդեռլանդներում նույն տարիքի դեռահասների 7%-ը գոհ չէ իր  կյանքից: Ըստ այդ տվյալների՝ 15-ամյա դեռահասների կյանքից բավարարվածության մակարդակով Բրիտանիան եվրոպական երկրների աղյուսակի վերջին տեղում է։

2021 և 2022 թվականներին Մեծ Բրիտանիայում 10-15 տարեկան երեխաների շրջանում կյանքից   բավարարվածության մակարդակը, ներառյալ նրանց հարաբերությունները ընտանիքի, ընկերների, դպրոցի և տնային աշխատանքների հետ, 2009 և 2010 թվականների համեմատ նվազել էր: 

Ասոցիացիան հայտարարել է, որ բրիտանացի դեռահասների շրջանում կյանքից բավարարվածության մակարդակն առնվազն երկու անգամ ցածր է Ֆինլանդիայի, Դանիայի, Ռումինիայի, Պորտուգալիայի, Խորվաթիայի և Հունգարիայի դեռահասների շրջանում կյանքի բավարարվածության մակարդակից։