ՄԻԵԴ-ը 13 վճիռ է կայացրել Ադրբեջանի դեմ
Հունիս 17, 2016 14:53 Asia/Tehran
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր 13 վճիռ է կայացրել Ադրբեջանի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Թուրան» լրատվական գործակալությունը, ադրբեջանցի փաստաբան Ասաբալի Մուստաֆաեւն այդ առնչությամբ facebook-ի իր էջում գրել է, որ 13 բողոքներից երկուսի գծով ինքը ՄԻԵԴ-ում հանդես է եկել որպես տուժող, երիտասարդական ակտիվիստ Ահադ Մամեդլիի իրավաբանակ ներկայացուցիչ:
Եվս 11 որոշում կապված են ազատ ընտրությունների իրավունքների խախտման մասին բողոքների հետ, որոնցում ՄԻԵԴ-ում ներկայացուցիչ է հանդես եկել իրավաբան Ինթիգամ Ալիեւը: Փոխհատուցումների չափերը յուրաքանչյուր գործով կազմել են 11-12 հազար եվրո:
http://www.pastinfo.am/
17/6/2016
Պիտակ