ԱՊՀ երկրների ղեկավարները հրավիրվել են ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովին. Պուտինի օգնական
https://parstoday.ir/hy/news/world-i222510
ԱՊՀ երկրների ղեկավարները և ԲՐԻԿՍ-ին անդամակցելու կամ համագործակցության հայտ ներկայացրած պետությունները հրավիրված են կազմակերպության` Կազանում կայանալիք գագաթնաժողովին։
(last modified 2025-04-07T06:26:58+00:00 )
Սեպտեմբեր 03, 2024 16:32 Asia/Tehran
  • ԱՊՀ երկրների ղեկավարները հրավիրվել են ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովին. Պուտինի օգնական

ԱՊՀ երկրների ղեկավարները և ԲՐԻԿՍ-ին անդամակցելու կամ համագործակցության հայտ ներկայացրած պետությունները հրավիրված են կազմակերպության` Կազանում կայանալիք գագաթնաժողովին։

Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովին։

«Բացի 9 անդամ երկրներից, հրավիրվել են նաև ԱՊՀ երկրների ղեկավարները», - ասել Է Ուշակովը։

Հրավիրվել են նաև այն երկրների առաջնորդները, որոնք ազդեցիկ ինտեգրացիոն ասոցիացիաներ են ղեկավարում Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և Հարավարևելյան Ասիայում:

«Բնական է, որ հրավիրված են նաև շատ երկրների առաջնորդներ, որոնք հավակնում են անդամակցել կազմակերպությանը կամ ինչ–որ այլ ձևաչափով գործակցել ԲՐԻԿՍ–ում», - ասել Է Ուշակովը:

Նշենք, որ 2006 թվականին հիմնադրված կազմակերպության կազմում ընդգրկված են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, ՀԱՀ-ը, Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն:

Հունվարի 1-ից կազմակերպությունը մեկ տարով նախագահում է Ռուսաստանը։