Թուրքիայում ձերբակալվել է Մոսադի ֆինանսական տնօրենը
(last modified Thu, 05 Sep 2024 14:15:25 GMT )
Սեպտեմբեր 05, 2024 17:45 Asia/Tehran
  • Թուրքիայում ձերբակալվել է Մոսադի ֆինանսական  տնօրենը

Սահաբ - Թուրքիայում ձերբակալվել է Սիոնիստական ռեժիմի ​​հետախուզական ծառայության (Մոսադ) ֆինանսական տնօրենը։

ՄԵՀՐ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ստամբուլի ոստիկանությունը հայտարարել է, որ ձերբակալել է Մոսադի ֆինանսական ցանցի տնօրեն, Կոսովոյի քաղաքացի Լիրիդոն Ռեխհեփիին, ով զբաղվում էր Թուրքիայում Մոսադի դաշտային գործակալներին գումար փոխանցելու գործով։

Ըստ այս հաղորդման՝ Թուրքիայում Մոսադի դաշտային գործակալներին հանձնարարված է նկարահանել Մոսադի թիրախներն այդ երկրում և հոգեբանական գործողություններ վարել պաղեստինցի առաջնորդների դեմ և տեղեկություններ հավաքել Սիրիայից։

Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը (MIT) հետապնդել է Մոսադի ֆինանսական ցանցի ղեկավարին՝ նրա ֆինանսական հաշիվներում խախտումներ հայտնաբերելուց հետո, որոնք ցույց են տվել, որ նա Western Union ընկերության միջոցով  հսկայական գումարներ է փոխանցել Մոսադի գործակալներին։

Լիրիդոն Ռեխհեփին  2024 թվականի օգոստոսի 25-ին Թուրքիա ժամանելուն պես հայտնվել է Թուրքիայի հետախուզական ծառայության հսկողության տակ և օգոստոսի 30-ին Ստամբուլի ոստիկանության հետ համատեղ գործողության արդյունքում  ձերբակալվել է։

Ավելի վաղ  Թուրքիայի ոստիկանությունն այդ երկրում ձերբակալել էր Մոսադի մի շարք գործակալների։