Միշել Բարնիեն դարձավ Ֆրանսիայի վարչապետ
https://parstoday.ir/hy/news/world-i222618-Միշել_Բարնիեն_դարձավ_Ֆրանսիայի_վարչապետ
Սահաբ-Միշել Բարնիեն նշանակվել է Ֆրանսիայի վարչապետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 05, 2024 14:39 Asia/Tehran
  • Միշել Բարնիեն դարձավ Ֆրանսիայի վարչապետ

Սահաբ-Միշել Բարնիեն նշանակվել է Ֆրանսիայի վարչապետ։

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, երկրում անցկացված համընդհանուր ընտրություններից հետո, շաբաթներ տևած քաղաքական փակուղուն վերջ տալու հույսով, վարչապետի պաշտոնում նշանակել է Brexit-ի հարցով Եվրամիության նախկին բանակցող Միշել Բարնիեին և  նրան հանձնարարել է նոր կառավարություն ձևավորել։ 

Նշվում է,որ  վարչապետ  Բարնիեն  մի կողմից բախվում է բյուջեի դեֆիցիտը նվազեցնելու համար Եվրահանձնաժողովի և պարտատոմսերի շուկաների ճնշմանը Ֆրանսիայի վրա, իսկ մյուս կողմից՝ բարեփոխումների առաջ մղման դժվարին մարտահրավերին և 2025 թվականի բյուջեին , այն էլ  մի խորհրդարանի կողմից, որտեղ ոչ մի խմբակցություն մեծամասնություն չունի։

Մակրոնի՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու խաղը հակառակ արդյունք տվեց, քանի որ նրա չափավորական կոալիցիան կորցրեց տասնյակ մանդատներ, և ոչ մի կուսակցություն բացարձակ մեծամասնություն չստացավ խորհրդարանում, հայտնում է Reuters-ը։

Չնայած ձախերի կոալիցիան հարաբերական մեծամասնություն ունի խորհրդարանում, այնուամենայնիվ, Մակրոնը մերժել է կառավարություն ձևավորելու մյուս կուսակցությունների պահանջը՝ պատճառաբանելով, որ նրանք  դեմ են ձախակողմյան վարչապետին։