Պուտին ․Ռուսաստանից Իրան գազ մատակարարելու նախագիծը միանգամայն իրագործելի
https://parstoday.ir/hy/news/world-i222622-Պուտին_Ռուսաստանից_Իրան_գազ_մատակարարելու_նախագիծը_միանգամայն_իրագործելի
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանից Իրան գազ մատակարարելու նախագիծը միանգամայն իրագործելի է, և որ Թեհրանը երկար ժամանակ է, ինչ Մոսկվայից մատակարարումներ է ցանկանում։ Այս մասին գրում է 1tv.ru-ն:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 05, 2024 19:23 Asia/Tehran
  •   Պուտին ․Ռուսաստանից Իրան գազ մատակարարելու նախագիծը միանգամայն իրագործելի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանից Իրան գազ մատակարարելու նախագիծը միանգամայն իրագործելի է, և որ Թեհրանը երկար ժամանակ է, ինչ Մոսկվայից մատակարարումներ է ցանկանում։ Այս մասին գրում է 1tv.ru-ն:

«Իրանը երկար ժամանակ է ցանկանում է մեզնից գազ ստանալ... Ես կարծում եմ, որ սա իրագործելի նախագիծ է, նկատի ունեմ, որ շուկաները հսկայական են: Իսկ Իրանի հարևան երկրներում պարզապես ահռելի կարիք կա»,- ասել է Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում։

Ռուսաստանի նախագահը պարզաբանել է, որ «Գազպրոմ»-ը  ծրագրեր ունի միավորելու գազատրանսպորտային համակարգի եվրոպական հատվածը և Հեռավորարևելյան հատվածը՝ համապատասխան հոսքեր իրականացնելու համար։