Մոսկվան զգուշացրել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կոալիցիա ստեղծելու Արևմուտքի փորձի մասին
(last modified Sat, 07 Sep 2024 07:31:50 GMT )
Սեպտեմբեր 07, 2024 11:01 Asia/Tehran
  • Մոսկվան զգուշացրել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կոալիցիա ստեղծելու Արևմուտքի փորձի մասին

Վլադիվոստոկում կայացած 9-րդ Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում, ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է․ «Արևմուտքն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի նման ագրեսիվ և ռազմական բնույթի դաշինքներ է սետղծում՝ եվրասիական տարածաշրջանը վերահսկելու համար»։

2023 թվականի նոյեմբերի կեսերին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Արևմուտքը ռազմականացնում է Հարավարևելյան Ասիան՝ փորձելով զսպել Ռուսաստանին և Չինաստանին։ 

Նա ասել էր․ «Հնդխաղաղօվկիանոսյան ռազմավարության միջոցով Ջո Բայդենը փորձում է շրջանցել  տարածաշրջանային համագործակցության  կառույցները և ռազմականացնել տարածաշրջանը՝ կենտրոնանալով Չինաստանին  և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Ռուսաստանին զսպելու նպատակով»:

Ավելի վաղ, դիմելով Հարավարևելյան Ասիայի երկրների առաջնորդներին, Ջո Բայդենը խոսել էր ԱՄՆ-ի և տարածաշրջանի միջև «համապարփակ ռազմավարական գործընկերության» մասին՝ պնդելով, որ Վաշինգտոնը հավատարիմ է ազատ և բաց, կայուն, բարգավաճ, ճկուն և ապահով Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կառուցմանը:

Վաշինգտոնին մտահոգում է այն հանգամանքը, որ Ռուսաստանն ու Չինաստանը, որոնց այդ երկիրն անվանում է ռեվիզիոնիստական տերություններ, մարտահրավեր են նետել միջազգային լիբերալ կարգին, որի գոյատևման ստեղծողն ու աջակիցն է արևմտյան աշխարհն ու խաթարում են Արևմուտքի դարավոր հեղինակությունն ամբողջ աշխարհում, հատկապես Հնդկ-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:

Հետևաբար, Չինաստանի ռազմական հզորության աճը և Ռուսաստանի և Չինաստանի միջև Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում համատեղ  ռազմածովային ու օդային համագործակցությունն ու զորավարժությունները մտահոգում են Արևմուտքին։ 

Համաշխարհային ասպարեզում միշտ միակողմանի մոտեցում ցուցաբերած և այլ երկրների շահերը խարխլելու գնով իր շահերն ու նպատակներն առաջ տանող Միացյալ Նահանգների տեսանկյունից դա անընդունելի է, հետևաբար, այդ երկիրը փորձում է հնարավորինս սահմանափակել և թուլացնել նոր գլոբալ խաղացողներ Չինաստանին և Ռուսաստանին։

Այդ նպատակով, ԱՄՆ-ն Չինաստանի նկատմամբ առևտրային պատերազմ է վարում, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ստեղծում անվտանգության և ռազմական  դաշինքներ։

Իսկ Ռուսաստանի դեպքում, ԱՄՆ-ն փորձում է թուլացնել այդ երկրին՝ Ուկրաինայում պատերազմը ձգձելով։

Այնուամենայնիվ, համաշխարհային միտումների ուսումնասիրությունը վկայում է արևելյան և եվրասիական տարածաշրջանի երկրների հզորության շոշափելի աճի  և մյուս կողմից ԱՄՆ-ի գլխավորությամբ Արևմուտքի անկման մասին։

Աղբյուր՝ Sahab ցանց