Ամերիկացի-հրեա ռեժիսորը դատապարտել է Գազայում Իսրայելի իրականացրած ցեղասպանությունը
Ամերիկացի-հրեա ռեժիսոր Սառա Ֆրիդլենդը Վենետիկի կինոփառատոնի մրցանակը ստանալու արարողության ժամանակ դատապարտել է Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի իրականացրած ցեղասպանությունը։
Իրանի ռադիոհեռուստատեսության փոխանցմամբ՝ «Մոստրա» միջազգային փառատոնում «Ծանոթ հպում» ֆիլմի համար մի քանի մրցանակների (այդ թվում՝ լավագույն ռեժիսորի մրցանակին) արժանացած ռեժիսորը, Վենետիկի 80-րդ փառատոնի մրցանակը ստանալու արարողության ժամանակ, դատապարտելով Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացված ցեղասպանությունը, նշել է․ «Որպես արվեստագետ, պետք է նշեմ, որ մրցանակը ստանում եմ Գազայում Իսրայելի ցեղասպանության 326-րդ օրը և ռեժիմի օկուպացիայի 76-րդ տարում»։
Սառա Ֆրիդլանդը հավելել է․ «Կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք, ով ակտիվ է արվեստի և կինոյի ոլորտում, պետք է օգտագործի բոլոր հարթակները՝ համաշխարհային բեմում Իսրայելի անպատժելիությանը դիմակայելու և ազատության համար պայքարում Պաղեստինի ժողովրդին համերաշխություն հայտարարելու համար»:
Նա հավելել է, որ կանգնած է պաղեստինցիների կողքին՝ ազատության համար նրանց պայքարում։
2023 թվականի հոկտեմբերի 7-ից Իսրայելի կեղծ ռեժիմն ԱՄՆ-ի և արևմտյան որոշ երկրների լիակատար աջակցությամբ, Գազայի հատվածում և Հորդանան գետի Հորդանան գետի արևմտյան ափին զանգվածային ջարդերի է ենթարկում պաղեստինցիներին։ Իսկ այդ հանցագործությունների նկատմամբ միջազգային հանրության և իրավապաշտպան կառույցների լռության պատճառով, ռեժիմի ռազմական մեքենան շարունակում է պաղեստինցի կանանց և երեխաների սպանությունը։
Պատերազմից ավելի քան 11 ամիս անց, բռնազավթիչ ռեժիմի զինվորների և Դիմադրության մարտիկների միջև կատաղի բախումները շարունակվում են։
Պատերազմի սկզբում ռեժիմը հայտարարեց, որ ունի երկու նպատակ՝ ոչնչացնել ՀԱՄԱՍ շարժումը և վերադարձնել սիոնիստ գերիներին։ Սակայն մինչ այժմ այս հանցավոր ռեժիմը չի հասել իր նպատակներից որևէ մեկին։