Պուտինը ՆԱՏՕ-ին զգուշացրել է Ուկրաինայի պատերազմում հեռահար հրթիռների կիրառման կապակցությամբ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային հեռահար հրթիռների տրամադրման թույլտվություն տալով, ՆԱՏՕ-ն պատերազմի մեջ կմտնի Մոսկվայի հետ։
Պուտինը հայտարարել է․ «Եթե այս որոշումը կայացվի, դա կնշանակի որ ՆԱՏՕ-ի երկրներն անմիջականորեն ներգրավվում են Ուկրաինայի հակամարտությանը և պատերազմում Ռուսաստանի դեմ»։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահի և արտգործնախարար Անդրեյ Սիբիհայի հետ քննարկել է Կիևի կողմից ՌԴ տարածքի դեմ հեռահար զենքի կիրառման հավանականությունը։
Ուկրաինայում պատերազմը սկսվել է 2022 թվականի փետրվարի 24-ին՝ Մոսկվայի անվտանգության մտահոգությունների նկատմամբ Արևմուտքի անուշադրության և Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ուժերի ընդլայնումից հետո։