Բայրամովն ընդունել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցչին
Սեպտեմբեր 14, 2024 05:26 Asia/Tehran
Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովն ընդունել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, տարածաշրջանում հետհակամարտային իրավիճակը, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ հատուկ ներկայացուցիչների բանակցությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։