Մշակույթը չի կարող ֆիզիկական սահմաններ ունենալ․ Սանկտ Պետերբուրգում միջազգային համաժողով է
https://parstoday.ir/hy/news/world-i223008-Մշակույթը_չի_կարող_ֆիզիկական_սահմաններ_ունենալ_Սանկտ_Պետերբուրգում_միջազգային_համաժողով_է
Համաժողովի շրջանակում քննարկվել են ազգային մշակույթի և ինքնության պահպանության մարտահրավերը գլոբալիզացիայի պայմաններում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 14, 2024 14:52 Asia/Tehran
  • Մշակույթը չի կարող ֆիզիկական սահմաններ ունենալ․ Սանկտ Պետերբուրգում միջազգային համաժողով է

Համաժողովի շրջանակում քննարկվել են ազգային մշակույթի և ինքնության պահպանության մարտահրավերը գլոբալիզացիայի պայմաններում։

Մշակույթը բոլոր հարաբերությունների առաջին շարքում է և երկխոսության առաջին քայլն է։ Սանկտ Պետերբուրգում «Միավորված մշակույթներ» խորագրով միջազգային համաժողովի ընթացքում իր ելույթում այս մասին ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

«Երբ մենք խոսում ենք մշակույթի լեզվով, հասկանում ենք, որ այն, ինչ մեզ միավորում է, շատ ավելի վեհ է, քան այն, ինչ մեզ բաժանում է։ Մշակույթը չի կարող ֆիզիկական սահմաններ ունենալ, այն պետք է ազատորեն տարածվի՝ անցնելով սահմաններն ու արգելքները, ստեղծելով իր հիասքանչ ու մեծ աշխարհը»,- ասել է նախարարի տեղակալը։

Նա խոսել է կինոյի, օպերայի, բալետի, երաժշտության, մշակութային կրթության բնագավառներում համատեղ նախագծեր իրականացնելու կարևորության մասին՝ շեշտելով, որ ներկայում ՀՀ տարածաշրջանի մշակութային երկխոսության և զարգացման կամուրջներից մեկն է, որը նաև կարևոր հիմքերից է՝ տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման առումով։

Sputnik.