Թրամփի դեմ ենթադրյալ մահափորձի մասին
https://parstoday.ir/hy/news/world-i223100-Թրամփի_դեմ_ենթադրյալ_մահափորձի_մասին
The New York Post-ը հայտնել է, որ կասկածյալ անձը իր աջակցություն է հայտնել «Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում»։ Ինչպես նշում է Pars Today-ը, New York Post-ը նշել է, որ այս անձը այցելել է Կիև և «ասել է, որ պատրաստ է կռվել պատերազմի առաջին գծում, եթե իրեն թույլ տան»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 16, 2024 13:45 Asia/Tehran
  • Թրամփի դեմ ենթադրյալ մահափորձի մասին

The New York Post-ը հայտնել է, որ կասկածյալ անձը իր աջակցություն է հայտնել «Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում»։ Ինչպես նշում է Pars Today-ը, New York Post-ը նշել է, որ այս անձը այցելել է Կիև և «ասել է, որ պատրաստ է կռվել պատերազմի առաջին գծում, եթե իրեն թույլ տան»։

«Դաշնային քննչական գործակալությունը» հայտարարելով, որ այս հաստատությունը հետաքննում է այս միջադեպի տարբեր կողմերը, նախկին նախագահ Դոնալդ Թրամփի գոլֆի ակումբի մոտ տեղի ունեցած կրակոցն անվանել է «մահափորձ»։

Այս կրակոցին ի պատասխան՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է. «Բոլոր ռեսուրսները» կտրամադրվեն Գաղտնի ծառայությանը՝ Դոնալդ Թրամփին անվտանգ պահելու համար։ 2024 թվականի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում Թրամփի դեմոկրատ մրցակից Քամլա Հարիսը նույնպես հայտարարեց. «Ուրախ եմ, որ Թրամփը առողջ է։ Բռնությունը տեղ չունի Ամերիկայում»:

ԱՄՆ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը կիրակի երեկոյան՝ իր գոլֆի ակումբի մոտ մահափորձի է ենթարկվել:

Թրամփի դեմ մահափորձ է իրականացել նաև մոտ երկու ամիս առաջ, Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում՝ ներգաղթի մասին ելույթի ժամանակ։