Անկարան և Բաքուն քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները
https://parstoday.ir/hy/news/world-i223248-Անկարան_և_Բաքուն_քննարկել_են_ռազմական_համագործակցության_զարգացման_հեռանկարները
Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար Նամիգ Իսլամզադեն և նրա թուրք գործընկեր Զիա Ջեմալ Քադիօղլուն քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները: Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 20, 2024 06:49 Asia/Tehran
  • Անկարան և Բաքուն քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար Նամիգ Իսլամզադեն և նրա թուրք գործընկեր Զիա Ջեմալ Քադիօղլուն քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները: Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ բարձրաստիճան զինվորականների բանակցությունները կայացել են Անկարայում: Քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, մտքեր են փոխանակել առաջիկա համատեղ նախագծերի շուրջ:

Ըստ աղբյուրի` հանդիպումների ընթացքում ընդգծվել է ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու կարևորությունը:

Ադրբեջանն ու Թուրքիան 2023 թվականին 16 համատեղ զորավարժություն են անցկացրել։ Բաքվում բազմիցս հայտարարել են, որ ադրբեջանական բանակը զարգանալու է թուրքական մոդելով։