Բողոքի ցույց Վաշինգտոնում Լիբանանի դեսպանատան դիմաց
Սահաբ- Լիբանանում ու Պաղեստինում պատերազմի դեմ բողոքող ցուցարարները, Վաշինգտոնում ցույց կազմակերպելով, ընդգծել են Սիոնիստական ռեժիմին ամերիկյան աջակցության դադարեցումը։
Իրանի Ուսանողական լրատվական գործակալության (ISNA) հաղորդմամբ՝ Վաշինգտոնում ամերիկացի ցուցարարները, իրենց աջակցությունն ու համերաշխությունը հայտնելով Լիբանանի ժողովրդին, հայտարարեցին, որ Սիոնիստական ռեժիմը ահաբեկչական գործողություններ է իրականացնում Գազայի հատվածում, Պաղեստինում, իսկ այժմ էլ՝ ողջ Լիբանանում և ցանկանում է պատերազմը տարածել Արևմտյան Ասիայի տարածաշրջանում։
Նախօրեին (ուրբաթ) իսրայելական բանակը հարձակվել է Բեյրութի հարավում գտնվող Դահիյա շրջանի վրա և թիրախավորել է մի շենք, ինչի հետևանքով զոհվել է 31 մարդ, այդ թվում՝ լիբանանյան Հեզբոլլահի ջիհադիստ հրամանատարներից Իբրահիմ Աղիլը, և վիրավորվել 76-ը։
Երեքշաբթի և չորեքշաբթի (սեպտեմբերի 17-ին և 18-ին) Սիոնիստական ռեժիմը հանցավոր գործողությամբ Լիբանանում պայթեցրեց մի շարք փեյջեր սարքեր, և այդ պայթյունների հետևանքով Լիբանանի տարբեր շրջաններում, հատկապես Բեյրութում, զոհվել է 37 մարդ, այդ թվում՝ մի աղջնակ, եւ վիրավորվել մոտ չորս հազարը։