Ռուսաստանը մտադիր չէ մասնակցել Ուկրաինայի հարցով խաղաղության երկրորդ գագաթնաժողովին. ՌԴ ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/world-i223352-Ռուսաստանը_մտադիր_չէ_մասնակցել_Ուկրաինայի_հարցով_խաղաղության_երկրորդ_գագաթնաժողովին._ՌԴ_ԱԳՆ
Ռուսաստանը չի մասնակցի Ուկրաինայի հարցով խաղաղության երկրորդ գագաթնաժողովին, որը Կիևը նախատեսում է անցկացնել մինչև 2024 թվականի վերջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 22, 2024 14:04 Asia/Tehran
  • Ռուսաստանը մտադիր չէ մասնակցել Ուկրաինայի հարցով խաղաղության երկրորդ գագաթնաժողովին. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի մասնակցի Ուկրաինայի հարցով խաղաղության երկրորդ գագաթնաժողովին, որը Կիևը նախատեսում է անցկացնել մինչև 2024 թվականի վերջ:

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ նոր գագաթնաժողովի նպատակն է «առաջ մղել Զելենսկու բացարձակապես անկենսունակ բանաձևը՝ որպես հակամարտության կարգավորման ոչ այլընտրանքային հիմք»:

«Մենք չենք մասնակցի նման գագաթնաժողովներին»,- հավելել է Զախարովան։

Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ Կրեմլը չի հրաժարվում դիվանագիտական կարգավորումից և պատրաստ է «քննարկել իսկապես լուրջ առաջարկներ, որոնք հաշվի կառնեն «տեղում» իրավիճակը և ձևավորվող աշխարհաքաղաքական իրողությունները»։