Սիոնիստական ռասիզմի դեմ եվրոպացի ցուցարարների կարգախոսն է՝ աշխարհում բոյկոտել իսրայելական ընկերություններին
Շաբաթ օրը, Եվրոպայի տարբեր քաղաքներում ցույցեր են կայացել ի աջակցություն Պաղեստինի ժողովրդի։ Եվրոպայի ժողովուրդը հակասիոնիստական ցույցեր կազմակերպելով դատապարտել է Իսրայելի հանցագործությունները Պաղեստինի ճնշված ժողովրդի դեմ։
Ինչպես գրում է Pars Today-ը, եվրոպացի ցուցարարները, պաղեստինցիներին աջակցելով հանդերձ, պահանջել են դադարեցնել Գազայում Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացվող ցեղասպանությունը:
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ցուցարարները պաստառներ են կրել, որոնց վրա գրված է եղել՝ «Դադարեցրեք ցեղասպանությունը» և «Գազայում երեխաներն սպանվում են»:
Այս ցույցի շրջանակում շվեդ բնապահպան Գրետա Թունբերգը լրագրողներին ասաց. «Լռությունը ցեղասպանության ժամանակ նշանակում է մեղսակցություն: Մենք պետք է բոյկոտենք իսրայելական ընկերությունները և պատժամիջոցներ սահմանենք նրանց դեմ»։
Հռոմում իտալացի ցուցարարները, քննադատելով Իտալիայի կառավարության աջակցությունը Սիոնիստական ռեժիմին, ընդգծել են, որ ազատ Պաղեստինի գոյությունն իրավունք է։
Շաբաթ օրը Անգլիայում Պաղեստինի հազարավոր կողմնակիցներ ցույցի են դուրս եկել Լիվերպուլ քաղաքում Լեյբորիստական կուսակցության տարեկան համաժողովից առաջ։
Այս ցույցում, դատապարտելով Գազայում Սիոնիստական ռեժիմի բարբարոսական հանցագործությունները, բրիտանացի ժողովուրդը պահանջել է Իսրայելի ռեժիմի հետ բրիտանական կառավարության՝ սպառազինության համագործակցության դադարեցումը։