Ռուսաստանի վարչապետ. Իսլամը մեր երկրի պատմական ժառանգության անբաժանելի մասն է
https://parstoday.ir/hy/news/world-i223358-Ռուսաստանի_վարչապետ._Իսլամը_մեր_երկրի_պատմական_ժառանգության_անբաժանելի_մասն_է
ՌԴ վարչապետը շաբաթ օրն ընդգծել է, որ իսլամը Ռուսաստանի պատմական ժառանգության անբաժանելի մասն է։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Սեպտեմբեր 22, 2024 14:18 Asia/Tehran
  • Ռուսաստանի վարչապետ. Իսլամը մեր երկրի պատմական ժառանգության անբաժանելի մասն է

ՌԴ վարչապետը շաբաթ օրն ընդգծել է, որ իսլամը Ռուսաստանի պատմական ժառանգության անբաժանելի մասն է։

Ռուս մահմեդական գիտնականների 8-րդ համագումարի և մուսուլմանների 20-րդ միջազգային գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն ընդգծելով, որ Ռուսաստանը բազմազգ և բազմակրոն երկիր է, նշել է. «Այս երկրում բոլոր մարդկանց կրոնական համոզմունքներին անսասան հարգանքով են վերաբերվում»:

Ինչպես նշում է Pars Today-ը, Միշուստինն այս ուղերձում նշել է իսլամը որպես Ռուսաստանի ավանդական կրոններից մեկը։

ՌԴ վարչապետն այնուհետև ընդգծել է. «Իսլամը Ռուսաստանի պատմական ժառանգության անբաժանելի մասն է»։

Այս ուղերձում Միխայիլ Միշուստինը նաև «արժեքավոր» է որակել Ռուսաստանի մահմեդական գիտնականների պատվիրակության դերը միջկրոնական երկխոսությունների բարելավման և այս երկրի կրոնների և իշխանությունների միջև կառուցողական համագործակցության համար։

Իսլամը Ռուսաստանի երկրորդ կրոնն է։ Այս երկրում ապրում է մոտ 20 միլիոն մուսուլման։