Փեզեշքյան․ Իրանի ուղերձն աշխարհին խաղաղությունն ու անվտանգությունն է
https://parstoday.ir/hy/news/world-i223370-Փեզեշքյան_Իրանի_ուղերձն_աշխարհին_խաղաղությունն_ու_անվտանգությունն_է
ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը ժամանել է Նյու Յորք։ ԻԻՀ նախագահը ելույթ կունենա ՄԱԿ-ի 79-րդ Գլխավոր ասամբլեայում։
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Սեպտեմբեր 23, 2024 06:05 Asia/Tehran

ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը ժամանել է Նյու Յորք։ ԻԻՀ նախագահը ելույթ կունենա ՄԱԿ-ի 79-րդ Գլխավոր ասամբլեայում։

Ջոն Քենեդու անվան օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում, ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ Իրանի ուղերձն աշխարհին խաղաղությունն ու անվտանգությունն է:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե որո՞նք են ամենակարևոր հարցերը, որոնց մասին նա խոսելու է օտարերկրյա պաշտոնյաների հետ իր հանդիպումներում, Փեզեշքյանն ասել է․ «Իրանի ուղձրն աշխարհին խաղաղությունը և անվտանգությունն է, ինչպես նաև այս տարի ՄԱԿ-ի  հայտարարած կարգախոսի իրականացումը՝ խաղաղություն և զարգացման հնարավորությամբ ապագա՝ բոլոր մարդկանց համար»։ 

Նշելով, որ արյունահեղության, պատերազմի և սպանությունների փոխարեն պետք է ստեղծել մի աշխարհ, որտեղ բոլոր մարդիկ կարող են  ապրել հանգիստ՝ անկախ իրենց գույնից, ռասայից, էթնիկ պատկանելությունից և տարածաշրջանից, Փեզեշքյանը հավելել է․ «Ցավոք, աշխարհը, որտեղ մենք ապրում ենք, այդպիսին չէ։ Իսկ երկակի չափանիշների համաձայն՝ ոմանք լավն են, ոմանք էլ վատը։  Արդյունքում խնդիրներ են առաջացել։ Բոլոր մարդիկ պետք է ունենան այս մոլորակի վրա ապրելու հավասար հնարավորություն»։ 

 Այցի ընթացքում ԻԻՀ նախագահը ելույթ կունենա  ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, «Ապագայի գագաթաժողովի» ղեկավարների հանդիպմանը և հանդիպումներ կունենա մի շարք երկրների ղեկավարների հգետ։

Փեզեշքյանը հանդիպումներ կունենա նաև ԱՄՆ քաղաքական, սոցիալական, կրոնական և մեդիա ոլորտի ներկայացուցիների հետ և կներկայացնի տարբեր հարցերի վերաբերյալ Իրանի դիրքորոշումներն ու կպատասխանի նարնց հարցերին։

Մեկնելուց առաջ, լրագորղների հետ ճեպազրույցում, Փեզեշքյանն ասել էր․ «Հույս ունեմ Նյու Յորքում դառնալ լինել Իրանի ժողովրդի, ինչպես նաև արդարության և արդարության ձայնը»: