Էրդողան. Իսրայելն ահաբեկչական կազմակերպություն է
Թուրքիայի նախագահը Իսրայելի ռեժիմն անվանել է ահաբեկչական կազմակերպություն։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Էրդողանը հայտարարել է․ «Իսրայելը պետություն կամ կառավարություն չէ, այլ ահաբեկչական կազմակերպություն»։
Անդրադառնալով Լիբանանում տեղի ունեցած վերջին ահաբեկչական դեպքերին, նա հավելել է. «Լիբանանի դեմ Սիոնիստական ռեժիմի ագրեսիան ցույց է տալիս, որ ռեժիմը ձգտում է ընդլայնել պատերազմը տարածաշրջանում։ Իսկ ժողովրդին սպանելու համար կապի միջոցների օգտագործումը ցույց տվեց, որ այս ռեժիմն իրեն ահաբեկչական կազմակերպության պես է պահում»։
Լիբաննաում օրերս Սիոնիստական ռեժիմի կողմից կազմակերպված փեյջերների պայթյունների հետևանքով առնվազն 37 լիբանանցի է զոհվել, ավելի քան 3 հազարը՝ վիրավորվել։
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը պաղեստինցիներին սպանում է ռումբերով և հրթիռներով, ինչպես նաև սովամահ է անում։
Ընդգծելով ռեժիմի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտությունը՝ տարածաշրջանում պատերազմի մեծ աղետի կանխելու նպատակով, նա հավելել է․ «Աշխարհի երկրները և ՄԱԿ-ը ծանր պարտականություն ունեն Գազայի հատվածի նկատմամբ»։