Էրդողան. Իսրայելն ահաբեկչական կազմակերպություն է
https://parstoday.ir/hy/news/world-i223374-Էրդողան._Իսրայելն_ահաբեկչական_կազմակերպություն_է
Թուրքիայի նախագահը Իսրայելի ռեժիմն անվանել է ահաբեկչական կազմակերպություն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 23, 2024 06:18 Asia/Tehran
  • Էրդողան. Իսրայելն ահաբեկչական կազմակերպություն է

Թուրքիայի նախագահը Իսրայելի ռեժիմն անվանել է ահաբեկչական կազմակերպություն։

Pars Today-ի փոխանցմամբ՝ Էրդողանը հայտարարել է․ «Իսրայելը պետություն կամ կառավարություն չէ, այլ ահաբեկչական կազմակերպություն»։

Անդրադառնալով Լիբանանում տեղի ունեցած վերջին ահաբեկչական դեպքերին, նա հավելել է. «Լիբանանի դեմ Սիոնիստական ռեժիմի ագրեսիան ցույց է տալիս, որ  ռեժիմը ձգտում է ընդլայնել պատերազմը տարածաշրջանում։ Իսկ ժողովրդին սպանելու համար կապի միջոցների օգտագործումը ցույց տվեց, որ այս ռեժիմն իրեն ահաբեկչական կազմակերպության պես է պահում»։ 

Լիբաննաում օրերս Սիոնիստական ռեժիմի կողմից կազմակերպված փեյջերների պայթյունների հետևանքով առնվազն 37 լիբանանցի է զոհվել, ավելի քան 3 հազարը՝ վիրավորվել։

Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը պաղեստինցիներին սպանում է ռումբերով և հրթիռներով, ինչպես նաև սովամահ է անում։

Ընդգծելով ռեժիմի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտությունը՝ տարածաշրջանում պատերազմի մեծ աղետի կանխելու նպատակով, նա հավելել է․ «Աշխարհի երկրները և ՄԱԿ-ը ծանր պարտականություն ունեն Գազայի հատվածի նկատմամբ»։