Մեկնաբանություն- ԱՄՆ-ը կրկնապատկում է Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը
https://parstoday.ir/hy/news/world-i223390-Մեկնաբանություն_ԱՄՆ_ը_կրկնապատկում_է_Հայաստանին_տրամադրվող_ֆինանսական_օգնությունը
Սահաբ - Թեև Հայաստանին ԱՄՆ-ի ֆինանսական օգնության կրկնապատկումը չի արդարացնում Երևանի սպասելիքները, սակայն դրա նկատմամբ զգայնություն է դրսևորելու Ռուսաստանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 23, 2024 13:48 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- ԱՄՆ-ը կրկնապատկում է Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը

Սահաբ - Թեև Հայաստանին ԱՄՆ-ի ֆինանսական օգնության կրկնապատկումը չի արդարացնում Երևանի սպասելիքները, սակայն դրա նկատմամբ զգայնություն է դրսևորելու Ռուսաստանը։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը 120 մլն դոլարից ավելացրել է 250 մլն դոլարի։
Օգնությունը պետք է օգտագործվի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են աղետների ռիսկի կառավարումը, կիբերանվտանգությունը, պարենային և էներգետիկ անվտանգությունը, տարածաշրջանային համագործակցությունը և առևտուրը, ժողովրդավարական բարեփոխումները և տնտեսական զարգացումը: Թեև այս օգնություններն առերես ունեն զարգացման ասպեկտ, սակայն դրա համընկնումն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այլ անդամների՝ Հայաստանի միջոցով Կովկասում իրենց ռազմական և անվտանգության ներկայությունը մեծացնելուն ուղղված այլ ջանքերի հետ պատճառ է դարձել, որ դրա նկատմամբ զգայնություն դրսևորեն տարածաշրջանի երկրները, հատկապես Ռուսաստանը։

Բարելավելով Հայաստանի հետ հարաբերությունները՝ Միացյալ Նահանգները ցանկանում է դերակատարում ունենալ Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ պատժամիջոցների բոլոր դեպքերում և Հայաստանին տրամադրել այդ խնդիրները լուծելու գործիքներ։

Ստորագրելով անվտանգության ու տնտեսական պայմանագրեր, ԱՄՆ-ը փորձում է Հայաստանին հեռացնել Ռուսաստանից՝ այդպիսով իրականացնելով իր հակառուսական ծրագրերը Կովկասում։
Կովկասի և Կենտրոնական Ասիայի ռազմավարական տարածաշրջանը Խորհրդային Միության փլուզումից ի վեր եղել է ՆԱՏՕ-ի ընդլայնման ԱՄՆ գլխավոր ռազմավարության մաս, սակայն ՆԱՏՕ-ի անդամները չեն ցանկանում մտնել այդ տարածքներ՝ Ռուսաստանի զգայունության և վրացական պատերազմին նրա արձագանքի պատճառով: Սակայն ուկրաինական պատերազմից հետո Արևմուտքը հրաժարվել է բոլոր նկատառումներից և մեղմորեն ներթափանցել է այդ տարածքները:

Միացյալ Նահանգները, որը լարվածություն է առաջացրել Ռուսաստանի հետ Ուկրաինայում, և այն պայմաններում, երբ ՆԱՏՕ-ի ու Մոսկվայի միջև հակամարտության վտանգը տարածվել է առավել քան երբևէ, փորձում է օգտագործել այս հնարավորությունը՝ այլ ճակատներում ներգրավելու ռուսներին:
ԱՄՆ-ն անցյալ տարի սկսեց Հայաստանի հետ անվտանգության և ռազմական համագործակցությունը՝ ճանապարհ հարթելով ռազմավարական դաշինքի համար՝ սեպտեմբերին առաջին անգամ վարժանքներ անցկացնելով։

Հայաստանի հեռանալը Ռուսաստանից սկսվեց այն ժամանակ, երբ Երևանը մեղադրեց Մոսկվային Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական զինուժի անակնկալ հարձակման ժամանակ իրեն չաջակցելու մեջ։
Հայաստանը մեղադրել է Ռուսաստանին վերջին մեկ տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղը գրավելու հարցում Ադրբեջանին չարգելելու մեջ և ՀԱՊԿ-ից դուրս գալով, Հայաստանը գործնականում բռնել է Ռուսաստանից հեռանալու ճանապարհը։
Այդ ժամանակվանից Հայաստանը հյուրընկալում է ԱՄՆ-ի զորավարժությունները, Երեւանը նույնիսկ օգնություն է ուղարկել Ուկրաինային եւ ցանկություն հայտնել անդամակցել Եվրամիությանը:

Օրերս Երևանի պաշտոնյաների պատվիրակությունն այցելեց ուկրաինական Բուչա քաղաք և հայտարարեց Հայաստանի աջակցության մասին Ուկրաինային ռուսական ներխուժման դեմ, քայլ, որն առաջացրեց ռուսների սուր արձագանքը:

Հայաստանի կառավարությունը նաև ռազմական տեխնոլոգիայի գնման առաջարկ է ներկայացրել Ֆրանսիային, և պայմանավորվածություններ են ձեռք բերվել այդ երկրից զենք գնելու վերաբերյալ։ Երեւանի պաշտոնյաները ձգտում են դիվերսիֆիկացնել իրենց արտաքին քաղաքականությունը եւ մեծացնել համագործակցությունը արեւմտյան երկրների հետ։
Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները հանգեցրել են Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ներկայության և ազդեցության մեծացման, և ՆԱՏՕ-ի անդամ երկրները կարող են ամրապնդել իրենց դերը՝ հանգեցնելով նոր լարվածության Կովկասում։

ԱՄՆ-ի հետ Հայաստանի ռազմական համագործակցությունը մտահոգություններ է առաջացրել նաև Ադրբեջանում և Թուրքիայում, ինչը կարող է ամրապնդել այդ երկրների ռազմական համագործակցությունն այլ երկրների հետ և մեծացնել նրանց ռազմական հնարավորությունները, ինչն իր հերթին կհանգեցնի ռազմական մրցակցության աճին և տարածաշրջանային լարվածությանը: Ուստի ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնության կրկնապատկումը չի սահմանափակվում միայն զարգացման նպատակներով։ Համարվում է, որ այն լրացնում է Կովկասում և Կենտրոնական Ասիայում նրանց ռազմական և անվտանգության ծրագրերն ու նպատակները, որոնք սկսվել են Հայաստանից և անշուշտ այս երկրով չեն սահմանափակվելու։