Ամերիկայում 10 տոկոսով աճել է անօթևանությունը
Ըստ վերջին վիճակագրության՝ ամբողջ Ամերիկայում անօթևանությունն աճել է 10%-ով և դարձել լուրջ խնդիր։
Ըստ Wall Street Journal-ի՝ ԱՄՆ-ում անօթևանության աճի միտումը նշանակում է, որ Միացյալ Նահանգներում անօթևանների թիվը այս տարի, ամենայն հավանականությամբ, կգերազանցի 2023 թվականի 653,000-ի ցուցանիշը: Սա ամենաբարձր ցուցանիշն է 2007 թվականից ի վեր։
Ինչպես գրում է Wall Street Journal-ը, վիճակագրության համաձայն՝ այս տարի անցած տարվա համեմատ անօթեւանների թիվն աճել է 10%-ով։ Նյու Յորքում է ապրում Ամերիկայի ամենաբարձր թվով անօթևան բնակչությունը:
The Wall Street Journal-ը նշել է, որ ֆինանսական օգնության դադարեցման, բնակարանների գների ու վարձավճարների բարձրացման պատճառով մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները և ապրել փողոցներում։
Ըստ այս զեկույցի՝ Ամերիկայի անօթևանների ճգնաժամը սրող մյուս խնդիրներից մեկն է հոգեկան առողջության և թմրամոլության ճգնաժամը։