Անկարան կշարունակի Երևանի հետ երկխոսությունը. Էրդողանը Փաշինյանին իր գիրքն է նվիրել
https://parstoday.ir/hy/news/world-i223456-Անկարան_կշարունակի_Երևանի_հետ_երկխոսությունը._Էրդողանը_Փաշինյանին_իր_գիրքն_է_նվիրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ պետությունները զգալի հաջողությունների են հասել հարաբերությունների կարգավորման գործում՝ առանց նախապայմաններ առաջադրելու, և երկխոսությունը կշարունակվի: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 25, 2024 05:47 Asia/Tehran
  • Անկարան կշարունակի Երևանի հետ երկխոսությունը. Էրդողանը Փաշինյանին իր գիրքն է նվիրել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ պետությունները զգալի հաջողությունների են հասել հարաբերությունների կարգավորման գործում՝ առանց նախապայմաններ առաջադրելու, և երկխոսությունը կշարունակվի: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Փաշինյանն ու Էրդողանը հանդիպել են Նյու Յորքում։

Հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքի «Թուրքական տանը» ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակում:

Ըստ գործակալության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր: Էրդողանն ասել է, որ Թուրքիան ակտիվորեն աջակցում է Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղության հաստատմանը և «պատմական նոր դարաշրջանում բարեկամական հարաբերությունների հաստատմանը»: Թուրքիայի առաջնորդի գրասենյակը ևս հաստատել է, որ այդ նպատակներին հասնելու ջանքերը շարունակվում են։

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են նաև, որ Էրդողանը Փաշինյանին նվիրել է իր հեղինակած «Հնարավոր է ավելի արդար աշխարհ» վերնագրով գիրքը:

Sputnik.