Արդյոք Բրիտանիան ի վերջո կընդունի՞ գաղութատիրության շրջանի համար փոխհատուցում վճարելու պատասխանատվությունը
Բրիտանիան չի կարող միաժամանակ ներկայանալ որպես մարդու իրավունքների ջատագով և միևնույն ժամանակ խուսափել ստրկավաճառության և գաղութատիրության ժամանակաշրջանի հանցագործությունների համար պատասխանատվությունն ընդունելուց։
«Ազգերի Համագործակցության» անդամ երկրների ղեկավարների առաջիկա հանդիպումը հնարավորություն է կրկին բարձրացնելու հին հարցը. Արդյոք Բրիտանիան, որպես նախկին գաղութատիրական տերություն, պե՞տք է պատասխանատվություն ստանձնի գաղութատիրության շրջանի հանցագործությունների, հատկապես՝ ստրկավաճառության համար և հատուցումներ վճարի։
Pars Today-ի հաղորդմամբ՝ այս հարցն այժմ առավել քան երբևէ կարևոր է, քանի որ անդամ երկրները, որոնց մեծ մասը նախկին բրիտանական գաղութներ են, հանդիպման նախօրեին Լոնդոնից պահանջել են լուրջ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։
Փոխհատուիցում պահանջողների թիվն աճում է
Վերջերս Լոնդոնում կայացած միջոցառման ժամանակ «Ազգերի Համագործակցության» երեք գլխավոր թեկնածուները, որոնք աֆրիկյան երկրներից են, հանդես եկան փոխհատուցում վճարելու օգտին։ Գանայի ԱԳ նախարար Շիրլի Բոտչոյը հայտարարեց, որ փոխհատուցումները կարող են տարբեր ձևեր ունենալ և չսահմանափակվել միայն ֆինանսական փոխհատուցմամբ։
Նրա խոսքով․ «Ֆինանսական փոխհատուցումը լավ է, բայց հիմա խոսքը վերաբերվում է նաև ոչ ֆինանսական փոխհատուցմանը»։
Հարց է առաջանում, թե ինչո՞ւ Բրիտանիան, պատասխանատվությունը մերժելուն զուգահեռ, գոնե չի կարող մասնակցել նման քննարկումներին և օգտվելով «Ազգերի Համագործակցությունում» ունեցած իր դերից` բովանդակալից քննարկում անցկացնել այդ թեմայով։
Մինչ Բրիտանիայի թագավոր և «Ազգերի Համագործակցության» ղեկավար Չարլզը միության նախորդ հանդիպման ժամանակ խորը վշտով խոսեց ստրկավաճառության մասին, Բրիտանիան դեռ պաշտոնապես պետք է ընդունի փոխհատուցման որևէ ձև: Արդյոք Լոնդոնը ցանկանո՞ւմ է սահմանափակվել միայն ափսոսանք հայտնելով, թե՝ պատրաստ է քննադատաբար նայել իր պատմությանը և քայլ կատարել դեպի արդարության վերականգնում:
Լոնդոնի համալսարանի Համագործակցության հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Քինգսլի Էբոթը նշում է, որ փոխհատուցմանը կողմ հանդես եկողների թիվն աճում է և ստրկության խնդիրն ու դրա պատճառած վնասն այլևս չի կարելի հերքել։
Բայց արդյո՞ք Բրիտանիան կշարունակի իր հին դիրքորոշումը, թե՞ կարող է օգտագործել այս հնարավորությունը՝ սկսելու համաշխարհային երկխոսություն, որը չի սահմանափակվի միայն ֆինանսական փոխհատուցումներով:
2023թ․ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ռիշի Սունակը պնդում էր, որ երկրի պատմությունը վերանայելու փորձը ճիշտ լուծում չէ: Արդյո՞ք այս հայտարարությունը չի նշանակո՞ւմ փախուստ պատասխանատվությունից։ Ինչո՞ւ պետք է պատմությունն ընդունենլ որպես «չլուծված խնդիր», հատկապես, երբ այն շարունակում է ազդել միլիոնավոր մարդկանց կյանքի վրա։
Բրիտանիան չի կարող միաժամանակ ներկայանալ որպես մարդու իրավունքների արժեքների ջատագով և միևնույն ժամանակ խուսափել ստրկավաճառության և գաղութատիրության ժամանակաշրջանի հանցագործությունների համար պատասխանատվությունն ընդունելուց։
Էբոթը նշում է, որ փոխհատուցումը կարող է դրսևորվել տարբեր ձևերով, այդ թվում՝ բովանդակալից ներողություն խնդրելը, հանրային ճանաչումը և հուշահամալիրների կառուցումը:
«Ազգերի Համագործակցության» անդամ երկրների ղեկավարների առաջիկա հանդիպմանն ընդառաջ, Բրիտանիայի վրա գործադրվող ճնշումն ավելանում է։ Կարևոր է, որ այս երկիրն ընդունի այդ կապակցությամբ իր պատասխանատվությունը։ Կարո՞ղ է արդյոք «Ազգերի Համագործակցությունը» ակտիվ դեր խաղալ անցյալի սխալները փոխհատուցելու, այլ ոչ թե ժխտման հարցում:
Այս հանդիպումը բացառիկ հնարավորություն է Բրիտանիայի համար՝ ապացուցելու, որ կարող է ընդունել իր անցյալը և ձգտել ավելի արդար ապագայի։ Սակայն պարզ չէ՝ Լոնդոնը բաց կթողնի՞ այս հնարավորությունը, թե ի վերջո կարձագանքի արդարության վերականգնման մասին աճող կոչերին: