2025թ «Օսկար» մրցանակաբաշխությանը Գերմանիանան ներկայանում է ոչ գերմանացի ռեժիսորի ֆիլմով
https://parstoday.ir/hy/news/world-i223466-2025թ_Օսկար_մրցանակաբաշխությանը_Գերմանիանան_ներկայանում_է_ոչ_գերմանացի_ռեժիսորի_ֆիլմով
2025թ «Օսկար» մրցանակաբաշխությանը Գերմանիանան ներկայանում է ոչ գերմանացի ռեժիսորի ֆիլմով, ինչը տարօրինակ է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 25, 2024 07:35 Asia/Tehran
  • 2025թ «Օսկար» մրցանակաբաշխությանը Գերմանիանան ներկայանում է  ոչ գերմանացի ռեժիսորի ֆիլմով

2025թ «Օսկար» մրցանակաբաշխությանը Գերմանիանան ներկայանում է ոչ գերմանացի ռեժիսորի ֆիլմով, ինչը տարօրինակ է։

«Օսկար»-ի գերմանական ժյուրին հայտարարել է, որ երկիրն այս տարի մրցանակաբաշխությանը կներկայանա իրանցի ռեժիսոր Մուհամեդ Ռասուլովի «Տաճարի թզի կորիզը» ֆիլմով։ Այս հայտարարությունը զարմացրել է կինոսիրողներին։ 

Pars Today-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ նշվում է, որ որոշումը կայացվել է 13 տարբերակ դիտարկելուց հետո։ Տարբերակներ, որոնցից յուրաքանչյուրը կարող էր աշխարհին ներկայացնել Գերմանիայի իրողությունները, բայց զարմանալիորեն ընտրվել է իրանական թեմատիկա ունեցող  ֆիլմ։

Ֆիլմը պատմություն է  ոստիկանի մասին, ով ատրճանակի անհետանալուց հետո կասկածում է կնոջն ու դստերը։ Այն բանից հետո, երբ նրա գտնվելու վայրը բացահայտվում է «հեղափոխականների և ցուցարարների» կողմից,  ոստիկանն իր ընտանիքի հետ ստիպված տեղափոխվում է Իրանի անապատային քաղաք։

ֆիլմում Ռասուլովը միտումնավոր և, իր կարծիքով, խելամտորեն, խուսափել է կանանց, կյանքի և ազատության նկատմամբ բռնության արտահայտություններից և ներկայացրել Իրանի ոստիկանության և անվտանգության աշխատակիցների բացասական կերպարը։

Զարմանալի է, որ քաղաքականացված ֆիլմում ռեժիսորը  չի նշում, որ երկու տարի առաջ Իրանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ անկարգություն հրահրողներն ու իրենց հեղափոխական անվանողները սպանել են ավելի քան 40 ոստիկանի ու անվտանգության ծառայողի։ 

Հատկանշական է, որ Բեռլինում և Համբուրգում, որտեղ Ռասուլովը նկարահանել է իր ֆիլմը,  ոստիկանի սպանվելու դեպքում անվտանգության կառույցները կիրառում են չափազանց կոշտ   միջոցներ։ Այդ նույն կառույցները, որոնք  վերջին ամիսների ընթացքում բազմիցս խոչընդոտել են Գազայի ճնշված ժողովրդի օգտին ցույցերի անցկացմանը և Պաղեստինի դրոշի բարձրացմանը, երկու տարի առաջ Իրանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ թույլ տվեցին «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման անդամներին և բռնի ու հակաժողովրդավարական շարժման աջակիցներին, վիրավորել Իրանում ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանությանը։ 

Պետք է նշել, սակայն, որ ֆիլմի ռեժիսորն Իրանում տեղի ունեցած իրադարձությունների ականատեսը չի եղել, քանի որ գտնվել է բանտում՝ անօրինական գործունեության պատճառով։ 

Անցյալ մայիսին Կաննի կինոփառատոնում ցուցադրվելուց հետո ֆիլմի մասին վերլուծությունները վկայում են այն մասին, որ Արևմուտքի միջամտողական քաղաքականությանը  կողմնակից կինոքննադատների մեծամասնությունը հավանել է այն՝ միայն քաղաքական և հակաիրանական թեմայի պատճառով։ 

«Սքրին» կայքի կինոքննադատը գրել է․ «Սա միաշերտ ֆիլմ չէ»։
 Deadline  կայքի քննադատը գրել է․ «Ռասուլովի ֆիլմը նման է մելոդրամայի։ Կան տեսարաններ, որ ծիծաղելի են դառնում՝ ծայրահեղ ինտենսիվության պատճառով...»։

 Guardian-ը ֆիլմին տվել է երկու աստղ և գրել. «Ֆիլմը սկսվում է որպես տխուր քաղաքական և ընտանեկան դրամա, սակայն ընթացքում վերածվում է վայրի ու խելագար ստեղծագործություն, ինչպես Սերջիո Լեոնեի ֆիլմերում մեքսիկական գյուղերում տեղի ունեցող փոխհրաձգությունները»:

Իսկ ո՞վ է Մուհամեդ Ռասուլովը։ Մինչև մոտ երկու տասնամյակ առաջ նա աշխատել է որպես ռեժիսորի օգնական։ Այս տարի արժանացել է  Ֆաջր իսլամական հեղափոխության կինոփառատոնի մրցանակին՝ «Գագոման» վավերագրական ֆիլմի համար։ 

Սակայն նա հետևեց Արևմուտքի դիրքորոշմանը և հանդես եկավ ընդդեմ Իրանի ժողովրդի և նրա հեղափոխության, մինչև որ ձերբակալվեց ընդհատակյա  և անօրինական գործողությունների պատճառով:

Սակայն քանի որ եվրոպական կինոփառատոները, հատկապես Բեռլինի փառատոնը, հետաքրքրված է արևելյան հասարակությունների դեմ ուղղված քաղաքական ֆիլմերով, Ռասուլովն իր քաղաքական գործերից մի քանիսն ուղարկեց այս փառատոներին և արժանացավ մրցանակի  ու խախտելով Իրանի օրենքները, անօրինական կերպով լքեց երկիրը։