Վաղը Նյու Յորքում տեղի կունենա Բլինկեն–Միրզոյան–Բայրամով եռակողմ հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/world-i223472-Վաղը_Նյու_Յորքում_տեղի_կունենա_Բլինկեն_Միրզոյան_Բայրամով_եռակողմ_հանդիպումը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը վաղը Նյու Յորքում կհանդիպի Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի ու Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 25, 2024 09:07 Asia/Tehran
  • Վաղը Նյու Յորքում տեղի կունենա Բլինկեն–Միրզոյան–Բայրամով եռակողմ հանդիպումը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը վաղը Նյու Յորքում կհանդիպի Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի ու Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը։

Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունենալու, որպեսզի առաջ մղվի այն, ինչը համարվում է խաղաղության բանակցությունների «վերջնական փուլ»։

Նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովն այս պահին գտնվում են Նյու Յորքում ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քննարկումներին: Վաղը սպասվող հանդիպումը կլինի Բլինկենի երկրորդ եռակողմ հանդիպումը ԱՄՆ-ում իր ադրբեջանցի և հայ գործընկերների հետ երեք ամսից Էլ պակաս ժամանակահատվածում:

Վերջին անգամ դիվանագետները հանդիպել են Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։

Sputnik.