Սլովենիան ճանաչել է Պաղեստին պետությունը
https://parstoday.ir/hy/news/world-i223502-Սլովենիան_ճանաչել_է_Պաղեստին_պետությունը
Սլովենիայի ԱԳ նախարար և փոխվարչապետը հայտարարել է Պաղեստին անկախ պետության ճանաչման մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 26, 2024 07:31 Asia/Tehran
  • Սլովենիան ճանաչել է Պաղեստին պետությունը

Սլովենիայի ԱԳ նախարար և փոխվարչապետը հայտարարել է Պաղեստին անկախ պետության ճանաչման մասին։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Սլովենիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Թանիա Ֆաջունը սատարել է Իսրայելի ցեղասպան ռեժիմի դեմ Արդարադատության միջազգային դատարանի վճիռներին և կոչ արել ռեժիմի նկատմամբ կիրառել զենքի էմբարգո։

Թանիա Ֆաջունն ով ներկայումս նախագահում է ՄԱԿ-ի ԱԽ-ն, հայտարարել է, որ Լիբանանում փեյջերների պայթյունների միջոցով Իսրայելի իրականացրած գործողությունն ահաբեկչություն էր։

Անդրադառնալով Արդարադատության միջազգային դատարանի վերջին որոշմանը, որով  անօրինական է համարվել Իսրայելի կողմից Արևմտյան ափի և Գազայի հատվածի 57-ամյա օկուպացիան, նա հայտարարել է , որ Իսրայելը պետք է դուրս գա օկուպացված պաղեստինյան տարածքներից:

Պաղեստինի անկախ պետությունը ճանաչել են ՄԱԿ-ի ավելի քան 140 անդամ երկրներ, կամ անդամների ավելի քան երկու երրորդը։